Լրահոս

17.09.2011 11:01


«Նախագահից պահանջում ենք քաղաքապետին թույլ չտալ աճուրդի ժամանակ արհեստականորեն հաղթող ճանաչել իր շրջապատից մեկին». բողոքում են տնտեսվարողները

«Նախագահից պահանջում ենք քաղաքապետին  թույլ  չտալ աճուրդի  ժամանակ արհեստականորեն հաղթող ճանաչել իր  շրջապատից մեկին». բողոքում են տնտեսվարողները

Ըստ Երևանի քաղաքապետի «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը մրցույթով օտարելու մասին» 12.08.2011թ. թիվ 3704-Ա որոշման և դրա հիման վրա Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովի հայտարարության՝ Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցումն աճուրդի է հանվում։

Այդ տարածքում արդեն մոտ 25 տարի և ավելի գործող տնտեսվարող սուբյեկտները նամակ էին տարածել, ըստ որի այդ որոշումը հակաօրինական է։

Բանն այն է, որ տնտեսվարող սուբյեկտները վախենում են, թե աճուրդի ժամանակ արհեստականորեն հաղթող կճանաչվի քաղաքապետ Կարեն Կարապետյանի շրջապատից մեկը, և իրենք կմնան ձեռնունայն։

Ինչպես տեղեկացնում է «7օր»–ի թղթակիցը, այսօր Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցումում առևտրով զբաղվող մարդիկ հավաքվել են և մտադիր են բողոքի գործողություն իրականացնել Բաղրամայան–26 հասցեում գտնվող ՀՀ նախագահի նստավայրի առջև։

«7օր»–ի հետ զրույցում տնտեսվարողները նշել են, թե պահանջելու են, որ սեպտեմբերի 19–ին կայանալիք աճուրդի ժամանակ հաղթող ճանաչվեն իրենք, քանի որ ժամանակին ՀՀ նախագահական նստավայրից հավաստիացրել են, որ եթե անգամ անցումը սեփականաշնորհելու հետ կապված աճուրդ լինի, ապա իրենք են հաղթելու, և խնդիր չի լինի։ Սկայան առևտրականները հստակ տեղեկատվություն են ստացել, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանն ուզում է իր ցանկացած մարդուն աճուրդում հաղթող ճանաչել, և շրջանառվում է ոմն Գազի Վարդանի անունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը