Լրահոս

02.11.2022 13:31


Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու օտարերկրացի զբոսաշրջիկներ տեղափոխող MAN ավտոբուսը

Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու օտարերկրացի զբոսաշրջիկներ տեղափոխող MAN ավտոբուսը

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և MAN մակնիշի ավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում օգնություն ցուցաբերել ավտոբուսի մոտ 30-ից ավելի քաղաքացիների, ովքեր հրաժարվել են բժկական ծառայությունից։

Վթարի փաստով ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապաստրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ավտոբուսի բոլոր ուղևորները զբոսաշրջիկներ են և տարբեր երկրների քաղաքացիներ։

Այս խորագրի վերջին նյութերը