Արցախը երբեք մայր Հայաստանից հույսը չի կտրել, Արցախը հույսը կտրել է Նիկոլի վարչախմբից, որը Հայաստանի հետ որևէ աղերս չունի․ Արթուր Մոսիյան․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սոչիում կայացած Փաշինյան-Ալիեւ-Պուտին հանդիպման վերաբերյալ զրուցել ենք Արցախի խորհրդարանի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հետ։
-Պարոն Մոսիյան, Սոչիում կայացած հանդիպման արդյունքների մասով ի՞նչ կարող եք ասել, հատկապես որ հայտարարության մեջ ո՛չ Արցախի անունը կար, ո՛չ էլ որեւէ ակնարկ Արցախի մասին։
-Ճիշտն ասած՝ ես էնքան ինֆորմացիա ունեմ, որքան՝ դու։ Հիմա ձգտում եմ տեսնել՝ կարո՞ղ է ավելի շատ բան կարող եմ ուրիշ տեղերից իմանալ, չեմ կարողանում իմանալ դեռ։
-Ինձ Ձեր կարծիքն է հետաքրքրում, թե ինչու Սոչիում Արցախի մասին ոչինչ չխոսվեց, հատկապես, որ հանդիպմանը նախորդել էր Ստեփանակերտում արցախահայության մեծ հանրահավաքը։
-Որ Նիկոլին պատահես՝ դու ավելի շուտ-շուտ ես պատահում, կհարցնես, էլի։ Մեկ-մեկ Նիկոլին հարցնելու հարցերն ինձ ես տալիս, ինքն է գնացել հանդիպման, ես ի՞նչ իմանամ։ Խոսել է, որ գնում եմ, հեսա էս հարցերը կդնեմ, իր խոսքում ասել է, բայց թե վերջնական տեքստն ինչի է էդպես, եւ ինչ է դա նշանակում, ես չեմ կարող դա մեկնաբանել։
-Նիկոլին մենք վաղուց այլեւս չենք հանդիպում, դեպի իրեն տանող բոլոր ճանապարհները փակ են մեր առջեւ։ Արցախի ղեկավարությունն ավելի հաճախ է հանդիպում իրեն, քան՝ մենք։
-Դե, Արցախի ղեկավարությունը որ հարցնի, հետո մեզ ասի, ես էլ կասեմ, բայց դժվար թե դեռ հանդիպած լինեն։
-Ամեն դեպքում, Դուք որեւէ ակնկալիք ունեի՞ք Սոչիի հանդիպումից, որ ինչ-որ կերպ պետք է Արցախի հարցի կարգավորման մասով գոնե ինչ-որ կարմիր թել անցներ, կամ հստակ ուղենիշներ մատնանշվեին։
-Ցանկալի կլիներ, որ էդպիսին լիներ, բայց մեր ակնկալիքը վաղուց արդեն․․․ Մենք մեր վրա պիտի մեր հույսը դնենք եւ պնդենք, պայքարենք մեր իրավունքների համար։ Իհարկե, շատ լավ կլիներ, նաեւ միջազգային հարթակներում հանդիպումների ժամանակ էդ մեր ակնկալիքներն արդարանային։ Էսօրվա տեքստն էդ առումով ոչինչ չի ասում։
-Ի դեպ, այդ տեքստում նաեւ ռուս խաղաղապահների մասով հստակեցում չկա, ընդամենը շեշտվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին։ Բայց չի նշվում, որ ռուս խաղաղապահները պետք է հետագայում էլ շարունակեն իրենց մանդատի շրջանակներում ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։
-Դե, էդ տեքստում չի ասվում, դրա ժամկետը նոյեմբերի 9-ի համաձայնագրով է սահմանված։ Իսկ էդ ժամկետից դուրսն արդեն լրացուցիչ պայմանավորվածության առարկա է, որը երեւի տեղ չի գտել էդ տեքստում։
-Կարծում եք՝ սա Հայաստանի իշխանությունների կողմից հատուկ մոտեցում կամ վերաբերմո՞ւնք է, որ Արցախի մասին բառ անգամ չի արծարծվել այդ հանդիպմանը։
- Չգիտեմ, չեմ կարող ասել, որ ինֆորմացիա ունենամ, կասեմ։
-Ի դեպ, ես ճի՞շտ եմ հասկացել, որ Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ընթացքում անընդհատ շեշտվում էր այն թեզը, որ Արցախի անվտանգության միակ երաշխավորը ռուս խաղաղապահներն են լինելու, եւ, ըստ էության, Արցախը հույսը դնում է միայն Ռուսաստանի վրա ու պատրաստ է Ռուսաստանի հովանու ներքո շարունակել իր անվտանգ գոյությունը։
-Չէ, մենք ասել ենք, որ էսօր անվտանգության երաշխիքները մեր Պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահներն են։ Բայց կյանքը ցույց է տվել, որ անգամ մեր Պաշտպանության բանակի եւ ռուս խաղաղապահների առկայության դեպքում սադրանքներ, ինչպես գիտեք՝ թե՛ Քարագլուխ, թե՛ այլ, լինում են։ Եվ մենք պարզապես ֆիքսել ենք՝ քանի որ էսօր գետնի վրա եւ, ըստ համաձայնագրի, Ռուսաստանի Դաշնությունն է էդ խնդիրը կատարում, մենք դիմել ենք ՌԴ-ին եւ նրա ղեկավարությանը, որ քաղաքական եւ ռազմական լրացուցիչ գործուն միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նմանօրինակ բաները բացառեն։ Ընդհանրության մեջ իրենք կարողանում են ապահովել, բայց էդ խնդիրներից զերծ մնալու համար պետք է նաեւ լրացուցիչ մեխանիզմներ ձեռնարկվեն՝ քաղաքական եւ ռազմական։ Մեր ասածը դա է եղել։
-Իսկ դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ Արցախը հույսը վերջնականապես կտրում է մայր Հայաստանից անվտանգության երաշխիքների առումով։
-Արցախը երբեք մայր Հայաստանից հույսը չի կտրել, Արցախը հույսը կտրել է Նիկոլի վարչախմբից, որը Հայաստանի հետ որեւէ աղերս չունի։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը Նիկոլի հետ հույս է կապում, եթե իր տերիտորիաների կեսն էս պահին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Մենք «Հայաստան» հասկացություն չենք ասում, մենք ասում ենք՝ Հայաստանի ժամանակավորապես իշխող վարչախումբ, որից մեր հույսը կտրել ենք։ Իսկ մայր Հայաստանից Արցախը չի կարող հույսը կտրել։ Ես ասել եմ՝ ինձ համար տարբերություն չկա՝ Ջերմո՞ւկն է, Մարտակե՞րտը, թե՞ Ստեփանակերտը։
-Ստեփանակերտի վերջին հանրահավաքը համաձայնեցվա՞ծ էր Արցախի իշխանությունների հետ։ Օրինակ՝ Արայիկ Հարությունյանն ու կառավարությունն ամեն ինչի հետ համաձա՞յն էին, ինչ հնչեց այդ օրը հարթակից։
-Չեմ կարծում, որ կարող է ամեն ինչի հետ համաձայն լինեին։ Հանրահավաքը կազմակերպել էին Արցախի ժողովուրդը եւ քաղաքական ուժերը, հավաքն ունեցել է մեկ նպատակ՝ տեր կանգնել Արցախի ինքնորոշման իրավունքին, եւ իրենց մասնակցությունը չէր կարող չլինել, այլապես պիտի բացատրվեր՝ ինչու իրենք չեն ուզում, որ Արցախի ինքնորոշման իրավունքն իրացվի, կամ տեր կանգնեն այդ իրավունքին։ Ու քանի որ հանրահավաքի թեման դա էր, դուք տեսաք՝ ինչ հոծ բազմություն էր հավաքվել։ Չկա Արցախում մեկը, որ այդ գաղափարի շուրջ չհամախմբվի՝ իր իրավունքներին տեր կանգնելու, երբեք Ադրբեջանի կազմում չլինելու, բացառելու եւ այլն։ Եվ, էդ իմաստով, իշխանությունները, անշուշտ, պետք է մասնակցեին կամ տային բացատրություն՝ ինչու չեն մասնակցում։ Որ ասում եք՝ համաձայնեցված է, ոչ մեկի հետ էլ համաձայնեցված չէր, քաղաքական ուժերը ժողովրդի հետ միասին կազմակերպել էին։ Բոլորը մասնակցել էին մի պարզ պատճառով, այլապես պիտի բացատրեին, որ որեւէ մեկը, որ չի մասնակցում, երեւի նպատակ ունի մնալու Ադրբեջանի կազմում։ Դրա համար էլ բոլորը մասնակցել են, այդ թվում՝ Արցախի բոլոր նախկին, ներկա նախագահները։
-Ի դեպ, տեսակետ կա, որ եթե Արցախի իշխանությունները դեմ չէին հանրահավաքի կազմակերպմանը, կամ գոնե իրենց կողմից աջակցություն էր վայելում այդ հանրահավաքը, դա նշանակում է, որ դա համաձայնեցված էր նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից կամ գոնե ուներ Նիկոլ Փաշինյանի լուռ համաձայնությունը։
-Ես չեմ կարծում, որ մեր հանրահավաքը պետք էր պայմանավորել կա՛մ Արցախի, կա՛մ Հայաստանի իշխանությունների համաձայնեցման կամ չհամաձայնեցման հետ։ Խնդիրն ավելի լուրջ է դրված, մենք կանգնած ենք շատ վատ մարտահրավերների առաջ, հայրենիքի կորստի առաջ, եւ եթե մարդը գտնվում է իր տունը կորցնելու վտանգի եզրին, արդեն որեւէ մեկից՝ ուզում է դա նախագահ լինի, թե վարչապետ, որեւէ մեկից թույլտվություն չի հարցնում»։