Հետևելով Ֆրանսիայի և Բելգիայի օրինակին՝ Նիդեռլանդներն արգելում է փարաջա կրել
Նիդեռլանդներն արգելում է փարաջա կրել, քանի որ դա հակասում է հոլանդական մշակույթին և ավանդույթներին։
–Կառավարությունը կարծում է՝ կրել մի հագուստ, որն ամբողջությամբ կամ համարյա ամբողջությամբ փակում է դեմքը, չի համապատասխանում հասարակական հարաբերությունների բնույթին մի երկրում, որտեղ մարդկանց ճանաչում են դեմքով,–ինչպես հայտնում է «gazeta.ru»–ն, այս մասին գրված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Կառավարությունը չի կարծում, որ այս արգելքը սահմանափակում է կրոնի ազատությունը կամ հավատացյալների զգացմունքները։ Այս որոշումն «անհրաժեշտ է և հիմնավորված, քանի որ պաշտպանում է կյանքի ընթացքը Նիդեռլանդներում»։
–Հագուստով դեմքը փակելը հակասում է կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքին,–ասված է հայտարարության մեջ։
Բացի դա, այդ երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն նաև հայտարարել է, որ խստացվել են կանոնները ներգաղթյալների և նրանց համար, ովքեր Նիդեռլանդներում ցանկանում են քաղաքացիություն ստանալ։
Հիշեցնեք, որ ավելի վաղ փարաջա կրելն արգելվել էր Ֆրանսիայում և Բելգիայում, իսկ ուրբաթ Ֆրանսիայում ուժի մեջ է մտել փողոցում աղոթք անելն արգելող օրենքը։