Քաղաքական

01.11.2022 15:15

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ նիստը կկայանա նոյեմբերի 23-ին Երևանում

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով ՀԱՊԿ նիստը կկայանա նոյեմբերի 23-ին Երևանում

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, որտեղ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին օգնության տրամադրումը, նախատեսված է նոյեմբերի 23-ին Երևանում, հայտնել են կազմակերպությունից։

«Բելառուսի նախագահը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ։ Կողմերը քննարկել են կազմակերպության պատասխանատվության ոլորտում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հոկտեմբերի 28-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքները։ Ստանիսլավ Զասը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստման, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք անհատական հանձնարարականների կատարման մասին»,-ասվում է կազմակերպության Telegram ալիքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին, կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։