Լրահոս

17.09.2011 08:50


ԱՄՀ նախկին ղեկավարը խոստովանել է, որ ընդամենը ցանկացել է համբուրել լրագրողուհուն, այլ ոչ թե բռնաբարել նրան

ԱՄՀ նախկին ղեկավարը խոստովանել է, որ ընդամենը ցանկացել է համբուրել լրագրողուհուն, այլ ոչ թե բռնաբարել նրան

Ինչպես գրում է «AFP»–ն, Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս Կանը խոստովանել է, որ փորձել է սիրահետել ֆրանսիացի լրագրողուհի Տրիստան Բանոնին, բայց հերքել է բոլոր այն մեղադրանքերը, թե ինքը փորձել է բռնաբարել նրան։ Նման հայտարարությամբ Ստրոսս Կանը հանդես է եկել երեկ՝ հարցաքննության ժամանակ։

«L’Express» լրատվական գործակալության տվյալների համաձայն՝ Ստրոսս Կանը հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե ընդամենը փորձել է համբուրել լրագրողին։ Ինչպես պատմել է քաղաքական գործիչը, այն բանից հետո, երբ լրագրողը ընդդիմացել է իր գործողություններին՝ ինքը դադարեցրել է այդ փորձերը։

Բանոնը, սակայն, իր հերթին պնդում է, թե Ստրոսս Կանը փորձել է իրեն բռնաբարել, երբ ինքը 2003թ–ին գրքի համր հարցազրույց էր վերցնում նրանից։ Լրագրողուհին դատարան դիմել է միայն 2011թ հուլիսին, երբ հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքով ԱՄՀ–ի նախկին ղեկավարը Նյու Յորքում ձերբակալվել էր։ Ստրոսս Կանը մի քանի ամիս նախ մնացել է բանտում, ապա տնային կալանքի տակ, սակայն արդյունքում՝ սպասուհու մեղադրանքները հերքվել են և քաղաքական գործչի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները։

Ինչ վերաբերում է Բոնոնի հայցին, ապա Ստրոսս Կանը հայտարարել է, թե լրագրողուհու բոլոր մեղադրանքները նրա երևակայության արդյունք են։ Նա Բանոնի դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել՝ զրպարտության մեղադրանքով։

Այս խորագրի վերջին նյութերը