Լրահոս

17.09.2011 10:03


Իսրայելը ուժեղացրել է Արևմտյան ափում իր բանակային խմբավորումները

Իսրայելը ուժեղացրել է Արևմտյան ափում իր բանակային խմբավորումները

Ինչպես գրում է «Եդիոտ Ահրոնոտ» թերթը, Իսրայելի պաշտպանական բանակի ղեկավարությունը լրացուցիչ զինուժ է ուղարկել Հորդանանի արևմտյան ափի վիճահարույց տարածքներ։

Իսրայելը հույս ունի այս միջոցներով կանխարգելել բախումներն ու արյունահեղությունները, որի  հավնականությունը զգալիորեն կմեծանա այս ամսվա վերջին։

Այդ նպատակով անցած շաբաթ պահուստային ստորաբաժանումներից զինծառայողների 3 գունդ է կանչվել, ովքեր պետք է հետևեն այդ տարածքներում անվտանգության ու  կարգ ու կանոնի պահպանմանը։

Բացի դա, այս երեք գնդերին միացել  են նաև Հարավային հրամանատարությամբ գործող պահեստային գնդերը։ Այս ստորաբաժամումները պատասխանատվություն են կրում ողջ  սպառազինության համար և պետք է ցրեն մարդկանց կուտակումները։ Հրամանատարներին հատուկ հանձնարարական է տրված անձամբ զբաղվել պաղեստինցիների և  վերաբնակեցվածների միջև բոլոր  տարաձայնություններով, ինրպես նաև պահապանել զսպվածություն և խուսափել ուժի կիրառումից ու  մարդկային զոհերից։

Իսրայելի հրամանատարության կարծիքով՝ ՄԱԿ–ի Գլխավոր  ասամբլեայում Պաղեստինի Հանրապետության հնարավոր  ճանաչման դեպքում վիճահարույց տարածքներում հնարավոր է անկարգություններ և բախումներ  տեղի ունենան պաղեստինցիների և  հրեա վերաբնակիչների միջև։ Բացի դա՝ չի բացառվում, որ հարյուրավոր, հնարավոր է նաև հազարավոր, արաբներ հարևան երկրներից սահամնով մուտք գործեն Իսրայելի տարածք և բախումներ լինեն նաև նրանց և արաբների հանդեպ վատ տրամադրված  իսրայելցիների միջև։

Այս խորագրի վերջին նյութերը