Քաղաքական

01.11.2022 10:04


Նորույթ են կիրառել բյուջեի դռնփակ քննարկմանը․ «Հրապարակ»

Նորույթ են կիրառել բյուջեի դռնփակ քննարկմանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հանձնաժողովներում սկսվել են 2023-ի բյուջեի նախագծի քննարկումները։ Առաջին օրը քննարկվել է նաև պաշտպանության բյուջեն, որին մասնակցել է նաև Սուրեն Պապիկյանը:

Այս անգամ նորույթ են կիրառել՝ բյուջեի դռնփակ քննարկմանը, Պապիկյանի ներկա գտնվելու պահին, ԱԺ ղեկավարությունը որոշել է, որ լրագրողները չպետք է կանգնեն նաեւ քննարկման դահլիճին մերձ միջանցքում, ինչպես անում են սովորաբար, որ դուրս եկողներին հարցեր ուղղեն։ Լրագրողներին վտարելու գործը ստանձնել է անձամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը»:

Այս խորագրի վերջին նյութերը