Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքից հետո կարող ենք արձանագրել, որ հիմա շատ ավելի փոքր թվով մարդիկ են հույսեր կապում այս կառույցի հետ: Դա եւ լավ է եւ վատ: Լավ է, քանի որ մարդիկ կարողանում են առողջ արձագանքել տեղի ունեցող գործընթացներին, այսպես կոչված, «երկխոսություններին» եւ ժողովրդին խաղալիք դարձնողներին էլ լավ դաս են տալիս: Իսկ վատն էլ այն է, որ Կոնգրեսից երես թեքողները հուսալքվում են եւ մտածում երկրից հեռանալու մասին: Այստեղ արդեն զգացվում է այն ուժի բացակայությունը, որը պետք է լրացներ այն բացը, որ «երկխոսությունից» առաջ և առավել ևս հետո առկա է հայաստանյան քաղաքական դաշտում: Սա Հայաստանում գոյություն ունեցող լուրջ խնդիրներից մեկն է: Հուսադրողն այն է, որ ընթացիկ զարգացումները, կարծես թե, հանգեցնելու են այն ուժի ձեւավորմանը, որն էլ լրացնելու է առկա բացը:
Վերջին հանրահավաքից հետո նույնիսկ ՀԱԿ-ի ամենաթունդ համակիրները չեն խոսում այն մասին, թե որքան մարդ էր մասնակցել հանրահավաքին: Նրանք եւս հասկանում են, որ իրավիճակը արմատապես փոխվել է: Ընդ որում, այսպես շարունակվելու դեպքում ՀԱԿ-ի վարկանիշը շարունակելու է անկում ապրել:
Հիմա ՀԱԿ-ը փորձում է մարդկանց ոգեւորել: Կրկին փորձում են խաղալ մարդկանց հույզերի վրա: Ավելին, անգամ ասում են, թե «սկսել ա»: Բայց ժողովրդին տաքացնողները մոռանում են, թե հիմա որ թվականի, որ ամիսն է, եւ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում: Երբ ՀՀ քաղաքացուն կոչ են անում ակտիվորեն մասնակցել հանրահավաքներին, երբ նրան հորդորում են ակտիվ պայքարել դա շատ նորմալ է, բայց աննորմալն այն է, որ այդ կոչերն անում են նրանք, ովքեր ընդամենը շաբաթներ առաջ հանդես էին գալիս նույնիսկ կոալիցիայի կայունության պահպանման դիրքերից, խիստ տոնով խոսում էին «հիմա» բացականչողների հետ եւ անգամ խոստանում էին «երկխոսությունով» իշխանափոխություն անել:
Դժվար չէ կռահել, որ այս ամենից հետո միայն հաշված թվով մարդիկ կոգեւորվեն եւ իրենց կդնեն ՀԱԿ-ի ղեկավարների տրամադրության տակ, որոնք իրենց գործողություններով ապացուցեցին, թե ինչի էին ձգտում: Ուշադրություն դարձրեք, որ ՀԱԿ-ը նույնիսկ երկխոսությունը «առկախելուց» հետո չի պահանջում անհապաղ ազատ արձակել մի երիտասարդի, որին նրանք քաղբանտարկյալ են համարում: Ինչո՞ւ տեղի չեն ունենում ամենօրյա բողոքի գործողություններ, ինչո՞ւ որեւէ մեկը հացադուլ կամ նստացույց չի անում: Իսկ պատասխանը շատ պարզ է: Ամենայն հավանականությամբ, Կոնգրեսը կրկին հույսը դրել է ներքին պայմանավորվածության վրա: Եւ այսքանից հետո ո՞վ Հայաստանի ժողովրդավարացման գործը կվստահի նման ուժին:
Հայաստանում մի տեսակ ավանդույթ կա չխոսել ակնհայտի մասին: Չխոսելու պատճառները բազմաթիվ են, բայց հիմա դա էական չէ: Կարեւորն այն է, որ չխոսելով, չասելով այն ինչ մտածում ենք՝ ջուր ենք լցնում նրանց ջրաղացին, ովքեր, օրինակ, սիրում են խաբել ժողովրդին, նրանց օգտագործել իրենց անձնական խնդիրների համար, իսկ հետո դեն շպրտել կամ ուղարկել տուն: Ինչու չասել, որ ՀԱԿ-ը կրկին ժողովրդին ուզում է դուրս բերել փողոց բացառապես նրա համար, որ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական առևտրի գնալիս առաջարկելու բան ունենա: Ինչու չասել այս մասին, ինչու չշեշտել, որ ՀԱԿ-ը հայաստանյան քաղաքական դաշտում այլեւս անելիք չունի, չնայած մեր հասարակության անդամների 15-20 տոկոսը դեռ իշխանություններին այլընտրանք տեսնում է հենց ՀԱԿ-ին: Համաձայնվեք, որ սա եւս մեր երկրի հիվանդության ախտանիշներից է:
Ախտանիշ է նաեւ այն, որ կան մարդիկ, որոնք հանուն իրենց կարճաժամկետ բարօրության պատրաստ են քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Իսկ ամենավատն այն է, որ այդ մարդկանց երբ հարցնում ես, թե Սարգսյանի ո՞ր արժանիքի համար եք պատրաստվում նրանց ձայն տալ, պարզապես ժպտում են կամ գլուխները կախում:
Ընդունենք, որ նման հասարակության առկայությամբ առաջընթացն անչափ դժվար կլինի: Նորից անկեղծ լինենք եւ խոստովանենք, որ մեր հայրենակիցների մի զգալի հատվածը ցանկանում է լավ ապրել, բայց լավ ապրելու ճանապարհը ժողովրդավարությունը եւ արդար հասարակությունը չի համարում: Սա եւս մեր մեծագույն խնդիրներից է:
Քաղաքական առողջ ուժերի խնդիրը պետք է լինի ոչ միայն տնտեսական եւ քաղաքական դաշտի առողջացումը, այլ նաև այնպիսի միջավայրի ստեղծումը, որ ՀՀ քաղաքացին հասկանա, որ ինքը եւս, ինչպես հունգարացին կամ շվեդը, նորվեգացին կամ գերմանացին, ամերիկացին եւ նույնիսկ վրացին լավ եւ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունք ունեն, եւ որ ամենակարեւորն է, այդ նպատակին կարող են հասնել ժողովրդավարական եւ առողջ տնտեսություն ունեցող երկրում:
Այնպես որ, քաղաքական ուժերը, այն ուժերը, որոնք հասկանում են, որ այսպես մենք երկար չենք ձգի՝ հսկայական անելիք ունեն: Խնդիրները շատ են, բայց ժամանակը՝ շատ քիչ:
Խնդիրները շատ են, իսկ ժամանակը` քիչ

Գեղամ Նազարյան