Քաղաքական

31.10.2022 15:57

Սոչիում ավարտվել են Փաշինյան-Պուտին բանակցությունները (տեսանյութ)

Սոչիում ավարտվել են Փաշինյան-Պուտին բանակցությունները (տեսանյութ)

Սոչիում սկսվել է Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը։

Նշենք, որ երկկողմ հանդիպումից հետո նախատեսվում է եռակողմ հանդիպում՝ Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի մասնակցությամբ։

«Հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ։ Պետք է ինչ-որ ժամանակ ավարտել այն: Գիտեմ, որ ունեք (Փաշինյանը-Խմբ.) դրա քաղաքական կամքը։ Մենք վճռականորեն սատարում ենք դրան»,-ասել է Պուտինը:

Նա հույս է հայտնել, որ լուծումներ կգտնվեն առաջ գնալու համար։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններ հաստատելու հիմնարար սկզբունքների ռուսական նախագծի մոտեցումներն ընդունելի են Երևանի համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նա հույս է հայտնել, որ ՌԴ ղեկավարը կաջակցի այս նախագծին անդրադառնալու առաջարկներին՝ որպես հանդիպմանը հաջորդած հնարավոր եռակողմ հայտարարության մաս։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում մեզ համար ընդունելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների և պարամետրերի ռուսական նախագծով առաջարկված մոտեցումները»,-ասել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանի Դաշնությունը հստակ դիրքորոշում կհայտնի ՀՀ ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ:

Նա նաև ասել է, որ Հայաստանի համար կարևոր է Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զորքերի դուրսբերումը:

Նիկոլը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ապաշրջափակել Ադրբեջանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունները, սակայն Հայաստանի տարածքում հաղորդակցությունը պետք է լինի Երևանի լիակատար վերահսկողության տակ:ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը պետք է վերահսկի վերոնշյալ պայմանավորվածությունների կատարումը, կարծիք է հայտնել Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ սահմանազատման աշխատանքների մեկնարկին պետք է նախորդի սահմանի անվտանգության ուժեղացումը:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։