Աշխարհ

31.10.2022 20:40


Սեուլում զանգվածային հրմշտոցի հետևանքով մահացել է դերասան Լի Ջի Հանը

Սեուլում զանգվածային հրմշտոցի հետևանքով մահացել է դերասան Լի Ջի Հանը

Սեուլում զանգվածային հրմշտոցի հետևանքով մահացել է 25-ամյա k-pop երգիչ և դերասան Լի Ջի Հանը։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Հելոուինի տոնակատարության ժամանակ Սեուլում զանգվածային հրմշտոց է եղել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ։

Լի Ջի Հանն առաջին անգամ հայտնի է դարձել «Produce 101» ռեալիթի շոուին մասնակցությամբ, որտեղ հայտնվելուց հետո Ջիհանը 2019 թվականին սկսեց նաև իր դերասանական կարիերան։

Նրա հուղարկավորության արարողությունը կկայանա նոյեմբերի 1-ին։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը