Քաղաքական

31.10.2022 12:00

Դիմադրության շարժման առաջիկա հանրահավաքի և հետագա անելիքների մասին Իշխան Սաղաթելյանի ասուլիսը (տեսանյութ)

Դիմադրության շարժման առաջիկա հանրահավաքի և հետագա անելիքների մասին Իշխան Սաղաթելյանի ասուլիսը (տեսանյութ)

•Նոյեմբերի 5-ին` ժամը 15։00-ին, Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքը ՄԻԱՍՆՈւԹՅԱՆ հանրահավաք է․ ՄԻԱՍՆՈւԹՅՈւՆ ոչ թե որևէ անձի կամ ուժի շուրջ, այլ Հայաստանի և Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ:

•Հանրահավաքը ի պաշտպանություն Արցախի է։ Հանրահավաքին մասնակցելով հայ մարդը հայտարարում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

•Հայ մարդը մասնակցելով հանրահավաքին արձանագրելու է, որ օրվա իշխանությունը չունի որեւէ մանդատ երկիրը նոր զիջումների ու կորուստների տանելու:

•Նոյեմբերի 5-ին ամբողջ աշխարհը պետք է ֆիքսի, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը:

•Նոյեմբերի 5-ին մենք պետք է փաստենք, որ գիտակցում ենք, որ սա միայն Արցախի հարց չէ. Արցախը կորցնելով` կորցնելու ենք ամբողջ Հայաստանը: Առանց Արցախի չկա Հայաստան, Առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։