Լրահոս

29.10.2022 18:32


«Չելսին» մտադիր է ձեռք բերել Լաուտարո Մարտինեսին

«Չելսին» մտադիր է ձեռք բերել Լաուտարո Մարտինեսին

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով, հաղորդում է Inter Live-ը։

Անգլիական ակումբը պատրաստ է գործարքում ներառել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերը միլանյան ակումբ։ Լուկակուն այժմ վարձակալությամբ է հանդես գալիս «Ինտերում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Չելսիին»։

Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու ցանկություն ունեն նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և «Նյուքասլը»։

Լաուտարո Մարտինեսը 2018 թվականից է հանդես գալիս «Ինտերում»։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 11 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը