Լրահոս

16.09.2011 15:54


Ադրբեջանական համալսարանում պրոռեկտոր են սպանել

Ինչպես հայտնում է «АПА» գործակալությունը, Ադրբեջանի Տեֆեկյուր համալսարանի պրոռեկտորը սպանվել է։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Յասամյան շրջանի դատախազի օգնական Ֆարիդա Բահրամովան հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան Շարիֆզադե փողոցում: Ոստիկանությանը հայտնել են, որ տվյալ հասցեում անհայտ մարդու դիակ է հայտնաբերվել: Դիակը նախնական փորձաքննության ենթարկելուց հետո մասնագետները կարողացել են պարզել նրա ինքնությունը: Պարզվել է, որ նա Տեֆեկյուր համալսարանի պրոռեկտոր Տարիել Ահմեդովն է:

Յասամալյան շրջանի դիահերձարանից փորձագետ Նամիկ Մամեդովն ասել է, որ հանգուցյալի մարմինը քննության ենթարկելուց հետո հայտնաբերվել են գանգի կոտրվածք և գլխի տարբեր հատվածներում մի շարք այլ վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը