Լրահոս

29.10.2022 11:44


Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel Astra-ին և դեպքի վայրից դիմել փախուստի․ Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel Astra-ին և դեպքի վայրից դիմել փախուստի․ Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել է Մասիս քաղաքի բնակիչ 37-ամյա Արարատ Մնացականյանի վարած Opel Astra մակնիշի հետնամասին և դեպքի վայրից դիմել փախուստի։

Ա․ Մնացականյանը հարվածի արդյունքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժում հետաքննություն է սկսվել, և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը վարորդի ինքնությունը պարզելու, ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Վթարի հետևանքով՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը