Հայաստանի իշխանությունները դավաճանել են Լեռնային Ղարաբաղի հայերին. Զատուլին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը REGNUM-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն երկիր չթողնելու Հայաստանի իշխանությունների որոշումը լիովին համապատասխանում է Երևանի ընդհանուր ցանկությունը՝ փոխել իր արտաքին քաղաքական կողմնորոշումը Ռուսաստանից դեպի Արևմուտք:
«Այս պարագայում հարցը ոչ թե ես եմ, այլ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականության վերակողմնորոշումը: Նրանք ցանկանում են հեռանալ ռուսական խնամակալությունից՝ գայթակղվելով Արևմուտքի հետ հատուկ հարաբերությունների հեռանկարով։ Եվ այս ճանապարհին, իհարկե, նրանք դավաճանում են ոչ միայն Ռուսաստանին, նրանք արդեն դավաճանել են հայերին Լեռնային Ղարաբաղում։ Ես չեմ չարաշահել արմատական հայտարարությունները, բայց Հայաստանի կառավարությունում պարոնայք իրենք են կապերից ազատել լեզուս, և ես կարող եմ իրերն անվանել իրենց անուններով»,-ասել է Զատուլինը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն դիվանագիտական ուղիներով դիմել է Երևանին` Զատուլինի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտք գործելու արգելքը հաստատելու և պարզաբանելու համար։
«Մենք նմանատիպ հայտարարությունները կամ հաղորդագրություններն ընդունել ենք տարակուսանքով։ Դիվանագիտական ուղիներով անհապաղ դիմել ենք այդ հարցի վերաբերյալ հաստատման և պարզաբանումների համար։ Հաստատման դեպքում այդ քայլը կդիտարկենք որպես ոչ բարեկամական և դաշնակցային հարաբերություններին անհամապատասխան քայլ։ Արձագանքը կհետևի պաշտոնական հաստատումը ստանալուց հետո»,–ասել է Զախարովան։
Նշենք, որ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու իր հիմնադրած «Լազարևյան ակումբի» նիստին։

Աղբյուրը՝ tert.am