«Դա ինձ ադրբեջանցի չի ասել, այլ հայ օլիգարխ». ո՞ւմ մասին էր խոսում Կոնստանտին Զատուլինը (տեսանյութ)
«Լազարևյան ակումբի» այսօրվա նիստի ընթացքում ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է այն հարցին, թե ո՞ւմ է պետք միջանցքը:
«Ինձ թվում է՝ սա այն հարցերից է, ուր գոյություն ունի առասպելաբանություն, այն հարցերից է, որոնց գայթակղությանը տվել են ոչ միայն մեր պաշտոնատար անձանցից ոմանք, օրինակ, Օվերչուկը, այլև Հայաստանում շատերը: Ես չեմ տա Հայաստանի բավականին կարևոր օլիգարխներից և քաղաքական գործիչներից մեկի անունը, ով անձամբ ինձ բացատրում էր, որ, այո, բացառիկ հնարավորություն է ստեղծվել, որ ընդհանրապես ամբողջ Անդրկովկասը վերադառնա դեպի Ռուսաստան, որ ընդհանրապես կարգավորվեն Ադրբեջանի ու Հայաստանի միջև համագործակցության հարցերը»,-ասել է Կոնստանտին Զատուլինը:
Ըստ նրա՝ այդ օլիգարխն իրեն ասել է՝ որքա՞ն դեռ Հայաստանը պետք է մնա որպես պաշարված ամրոց:
«Հիմա մենք կբացենք տարբեր ուղղություններով կոմունիկացիաները, կսկսվի տնտեսական զարգացումը»,-հայ օլիգարխի խոսքերը փոխանցեց Կոնստանտին Զատուլինը՝ հավելելով, որ վերջինս շատ ոգևորված էր:
Զատուլինի խոսքով՝ այդ խոսքերն իրեն ադրբեջանցի չի ասել, այլ հայ, ով հավանաբար սիրում է իր հայրենիքը, բայց այս տեսակետն ունի:

Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ 168.am