Քաղաքական

28.10.2022 17:01

Եռակողմ հանդիպումից բացի Պուտինն առանձնազրույցներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Կրեմլ

Եռակողմ հանդիպումից բացի Պուտինն առանձնազրույցներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Կրեմլ

Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Պլանավորվում է քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը: Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը և զարգացմանը վերաբերվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նախատեսված են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։