Քաղաքական

28.10.2022 16:15


«Աննա՛, մինչև օրվա վերջ ջնջի՛… քեզ դժոխք եմ խոստանում». զոհված զինծառայողի հոր արձագանքը՝ Աննա Հակոբյանի գրառմանը (տեսանյութ)

«Աննա՛, մինչև օրվա վերջ ջնջի՛… քեզ դժոխք եմ խոստանում». զոհված զինծառայողի հոր արձագանքը՝ Աննա Հակոբյանի գրառմանը (տեսանյութ)

2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այսօր վաղ առավոտյան արված ֆեյսբուքյան գրառմանը և դրան կից տեղադրված Ազատյանների ընտանիքի լուսանկարին։

Վիգեն Ազատյանը պատմեց, որ Աննա Հակոբյանի գրառման մասին տեղեկացել է բախտակից ծնողներից, որոնք շտապել են այն ուղարկել իրեն․

«Պոստը բացում եմ, ոմն Աննա, առանց ինձանից թույլտվություն հարցնելու, իր ֆեյսբուքյան էջում պոստ է արել, որի տակ տեղադրված է իմ ընտանիքի նկարը՝ ավագ որդիս՝ Արման Ազատյանը, իմ նորածինը և իմ կինը։

Պոստում գրված է՝ դավաճանություն, որի մասին նման տականքը իրավունք չունի անդրադառնալ, գրած է մեր որդիների մասին, որ մեռելը պետք է թաղել, եթե չթաղես՝ կնեխի։ Պատկերացնո՞ւմ եք՝ կարդալուց հետո ի՞նչ եմ ապրել այդ մի քանի ժամը․․․»։

Նահատակված զինծառայողի հայրն ասաց, որ գրառումը տեսնելուց անմիջապես հետո փորձել է կապ հաստատել Աննա Հակոբյանի հետ, բայց չի հաջողվել․

«Ոչ մի ձև չեմ կարողանում իր էջում բան գրեմ։ Էսքանից հետո տականքն իրեն թույլ է տվել մտնել մեր ընտանիքներ, խոսի մեր որդիների մասին, բառերով մեռել, բառերով թաղել․․․ Մարդ ինչքան անբարոյական, տականք պետք է լինի, որ չհասկանալով թե գիտակցված՝ 20 տարեկան երիտասարդի մասին նման բառեր օգտագործի, հերոսի մասին նման բառեր օգտագործի, տակն էլ նրա ընտանիքի անդամների նկարները տեղադրի․․․»։

Վիգեն Ազատյանը մինչև երեկո ժամանակ տվեց, որպեսզի նշված գրառումը և իր ընտանիքի լուսանկարը Աննա Հակոբյանը հեռացնի ֆեյսբուքյան իր էջից։

«Ինքը պետք է ներողություն խնդրի իմ ընտանիքից։ Ներողություն պետք է խնդրի բոլոր որդեկորույս ընտանիքներից, որոնք ուժ են գտել իրենց մեջ ունենալ զավակ, որպեսզի իրենց տան ծուխը ծխա։

Ի գիտություն, իմ երեխայի ծնունդը, իմաստը հետևյալն է՝ առաջինը, որ մեծ Արմանս թաքս էր, երկրորդն էլ, որ ում չհասնեմ ես՝ պատժեմ մեղավորներին, հանձինս քեզ, աղջիկ ջան, քո ընտանիքին և մնացած մեղավորներին, հասնի իմ պուճուրը ու հավատա՝ կհասնենք․․․

Մի՛ արա նման բան, մի՛ մտի մեր ընտանիքներ։ Մինչև օրվա վերջ էդ գրառումդ չլինի էջումդ, ու ներողություն։ Աննա՛, դա կանե՞ս, թե՞ չէ, ես քեզ դժոխք եմ խոսք տալիս․․․»։

Նյութը թողարկելուց առաջ ստուգեցինք, Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում ջնջված չէր Ազատյանների ընտանիքի լուսանկարը, ավելին, այդ գրառումից հետո մեկ այլ գրառում էր տեղադրել վաղը նախատեսվող միջոցառման մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառում է կատարել, նշել՝ «Պետք է մի օր, ի վերջո, մեր և մեր հայրենիքի հարաբերությունները ճանաչել մահացած, թաղել հինգհազարամյա մեռելին»։

Աննա Հակոբյանն իր գրառմանը կցել է 44-օրյա պատերազում զոհված հերոս Արման Ազատյանի, նրա մոր և այս տարվա հուլիսին ծնված Արման Ազատյան կրտսերի լուսանկարը, որն այս տարի հուլիսի 1-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում արվել է 168.am-ի կողմից:

Ի դեպ, Արմեն Ազատյանի ծնողները ևս պայքարող ծնողների խմբի մեջ են, որոնք պահանջում են Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա է ծրագրավորված պարտության մեղավորն ու պատասխանատուն, դավաճանը: «Մեր պահանջն է՝ դավաճան, թուրք Փաշոյին կալանավորելու օրն ու ժամը»,-ասել է զոհված Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը:

Աննա Հակոբյանի այս գրառումը մեծ դժգոհություն է առաջացրել Ազատյանների մոտ:

Հիշեցնենք, որ Արման Ազատյանը ծնվել էր 2000 թվականին՝ Երևանում: Ծառայության էր մեկնել 2019 թվականի հունվարին: Ծառայել է Շուշիի հակաօդային պաշտպանության զորամասում, իսկ 1 տարի անց արդեն կրտսեր սերժանտ Ազատյանը տեղափոխվել էր Ֆիզուլի։

Արմանը պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, բարձրանում է Ֆիզուլիի դիրքեր, որտեղ էլ գլխի հատվածում ծանր վիրավորում է ստանում, տեղափոխվում է նախ՝ Ստեփանակերտի հոսպիտալ, ապա՝ Երևան։ 4 օր տևած կյանքի և մահվան պայքարից հետո Արմանը հիվանդանոցում մահանում է:

2022 թվականի հուլիսի 1-ին ծնվեց Ազատյանների որդին, նրան անվանակոչել են իրենց զոհված որդու անունով՝ Արման։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը