-Հայաստան-Սփյուռք ավանդական համաժողովը նոր անվանումով` «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» անունով կկայանա և այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 28-31-ն ընկած ժամանակահատվածում: Համաժողովը ենթադրում է սփյուռքի համախմբում, աշխարհասփյուռ հայության միասնականության ցուցադրում, սակայն Զարեհ Սինանյանը սփյուռքը համախմբել չի կարողանում: Շատերն անգամ մեղադրում են, որ պառակտում է, ոչ թե համախմբում։ Եկեք համեմատական անցկացնենք նախկին համաժողովների, սփյուռքի նախարարության և վերջին 4 տարիներին գործող սփյուռքի հանձնակատարի գրասենյակի գործունեության միջև: Ինչպե՞ս է ստացվում, որ ինչ-որ բաներ նախկինում հաջողվում էր, հիմա՝ ոչ:
- Համախմբում երևույթն այս իշխանություններին խորթ է: Նրանք իշխանության են եկել ատելության, պառակտումի և ուրացման էներգիայով և շարունակում են նույն ոգով: Ներազգային պառակտումը երբեք այսքան ցավալի և սպառնալի չի եղել, որքան սրանց օրոք: Հարցը ծավալուն է, անգամ համեմատության եզրեր չկան: Հայաստան-Սփյուռք համաժողովները սկսել են կազմակերպվել 1999 թվականից: Մեր համազգային կյանքում սփյուռքի բացառիկ դերակատարմամբ, ռազմավարական նպատակների գիտակցումով էր պայմանավորված 2008-ին կառավարության կազմում սփյուռքի նախարարության ստեղծումը: Ահռելի աշխատանք է կատարվել, ոչ միայն վեց համաժողով է կազմակերպվել, վերջինն էլ՝ 2017-ին, այլև ամառային դպրոցներ, հյուրախաղեր, մշակութային ու կրթական հարյուրավոր ձեռնարկներ, հրատարակչական գործ, փառատոներ, փոխանակման ծրագրեր: Սփյուռքի հետ հարաբերությունների հայեցակարգ է մշակվել: Իհարկե, միշտ կարելի է ավելին ակնկալել, թերություններ մատնանշել, բայց ներկա ընթացքի հետ համեմատելու եզրեր անգամ չկան: Որևէ ակնառու գործ հիշատակելի չէ. հանձնակատարն էլ, սրանց հանգույն, լծված է անցյալի մերժումով ու պառակտիչ գործունեությամբ: Գիտակցումի և քաղաքական արժեհամակարգի խնդիր է. ռազմավարական մտածողության հարց, գուցեև ծրագրավորված հանձնարարություն՝ թուլացնել ազգային դիմադրողականությունն ու ազգային ինստիտուտները…
Չգիտակցել հայ իրականության մեջ սփյուռքի դերակատարումը, նշանակում է ծառայել և սպասարկել օտար շահեր:
-Սինյանյանը հայտարարում է, որ անհատապես դաշնակցականներին հրավեր է ուղարկել: Դուք ստացե՞լ եք հրավեր, ովքե՞ր են ստացել:
- Զավեշտական է և մանկամիտ. ինչպե՞ս կարող է Սինանյանը բոլոր դաշնակցականներին հրավեր ուղարկել: Ոչ, հրավեր չեմ ստացել:
- Ինչո՞ւ է Սինանյանն այդպես հայտարարում:
- Չկա այդպիսի բան, հավանաբար՝ խորամանկում է: Բայց մի՞թե գագաթնաժողով հորջորջվող երևույթն անհատական հրավերներով է: Ո՞ւր մնացին սփյուռքի ավանդական կառույցները: Մի՞թե սա չի նշանակում՝ չգիտակցել սփյուռքյան կառույցների ահռելի դերակատարումը կամ դիտավորյալ նսեմացնել նրանց դերը… Ավելի մեծ ռեսուրս, քան համահայկականության միասնությունն է՝ չունենք։ Սփյուռքի հետ այսպես չեն աշխատում… Սա քանդիչ ձեռագիր է. պատահական չէ, որ երբեք սփյուռքն այսքան օտարված չի եղել հայրենիքից և այսքան հուսահատված: Սա ծանր հարված է մեր ազգային, պետական շահին: Ի դեպ, գագաթնաժողովի կազմակերպման համար, «հրատապ մեկ անձից» ընթացակարգով, կառավարությունը հատկացրել է 308.9 միլիոն ՀՀ դրամ: Վերջին՝ 2017-ին նախկինների կազմակերպած խորհրդաժողովին 3,5 անգամ ավելի քիչ գումար էր հատկացվել:
- Ձեր գործընկերներից ովքե՞ր են ստացել հրավեր:
- Անհատական հրավերներից տեղյակ չեմ, և հետաքրքիր էլ չէ… Դաշնակցության համահայկական կառույցը, ի դեպ, նաև Հայ առաքելական եկեղեցին՝ երկու կաթողիկոսները, մերժել են մասնակցությունը՝ նաև վերապահություններ ունենալով հենց կազմակերպչական ձևի և համազգային սպառնալիքների նկատմամբ հանձնակատարի, նրա գրասենյակի որդեգրած կեցվածքի առնչությամբ:
- Դուք վերադարձել եք պառլամենտ: Շատերը սա համարում են ընդդիմության պարտությունը։ Համաձա՞յն եք.…
- Մենք հեռացել ենք ոչ թե պառլամենտից, այլ՝ կեղծ օրակարգերից: Ազգային, պետական օրակարգերն են մերը, և այս պահին այն գոյութենական սպառնալիքը, որի մեջ հայտնվել է հայոց պետականությունն ու հայ մարդը: Ի՞նչ պարտության մասին է խոսքը, պայքարը շարունակվում է… ԱԺ կանոնակարգի այն բոլոր գործիքները, որոնք կծառայեն մեր օրակարգերին և ազգային շահերին, կիրառել ենք և կիրառելու ենք: Առաջիկայում ավելի մանրամասներ կլինեն:
Երբեք սփյուռքն հայրենիքից այսքան օտարված և այսքան հուսահատված չի եղել․ «Հրապարակ»
«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը: