Հայաստանը գլորվում է դեպի ապազգային բռնապետություն. Զատուլին
Արցախի հարցում նշաձողի իջեցման և ամեն գնով խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը դավաճանական է, որքան էլ որ դրանց իրականացման դրդապատճառները բարի լինեն:
Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։
«Հայաստանը գլորվում է դեպի ապազգային բռնապետություն. Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Արցախի հարցում նշաձողն իջեցնելու և ամեն գնով խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ դավաճանական է»,-Սերոբ Օհանյանի "Позиция" հաղորդման ժամանակ նշեց Կոնստանտին Զատուլինը։
«Չնայած այն հանգամանքին, որ խորհրդարանի մի պաշտոնյա ինձ նամակ էր ուղարկել Հայաստան մուտք գործելու արգելքի վերաբերյալ, ես կասկած չունեի այդ մասով: Դրանից քիչ անց արգելքի մասին հայտարարվեց Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում։ Ինձ համար ակնհայտ է, որ դա պատահականություն չէ, այլ միանգամայն բնական պահվածք՝ Հայաստանի ներկայիս իշխանության նոր կուրսով պայմանավորված, որը գայթակղվում է Արեւմուտքի հետ մերձենալու հնարավորությունից։ Իսկ Արեւմուտքում իսկապես ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել Կովկասից եւ դուրս թողնել նրան հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումից»,-ընդգծեց Զատուլինը:

Աղբյուրը՝ «Հրապարակ»