Մեկնաբանություն

27.10.2022 14:29


Հոկտեմբերի 27–ից մինչև սեպտեմբերի 27

Հոկտեմբերի 27–ից մինչև սեպտեմբերի 27

Նաիրի Հունանյանն ու Նիկոլ Փաշինյանը նույն գծի մեջ են։ Երկուսն էլ գործել ու գործում են մեր թշնամիների, ավելի կոնկրետ՝ Թուրքիայի օգտին։

1999–ի հոկտեմբերի 27–ին Նաիրիի խումբը կրակեց Հայաստանի ու Արցախի վրա ներսից։

2008–ի մարտի 1–ին Նիկոլը նաիրիություն արեց, դարձավ 10 զոհի պատճառ, սակայն իշխանության գալու սցենարը կրկին չհաջողեց։

Ի տարբերություն Նաիրիի՝ Նիկոլը 2008–ին կարողացավ ծլկել դեպքի վայրից ու հետո գործարքով հայտնվել բանտում, ապա՝ պատգամավորի աթոռին։

2018–ի մայիսի 9–ից սկսած Նիկոլ Փաշինյանը վարած քաղաքականությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին ու Թուրքիային կրակել Հայաստանի վրա դրսից, քանզի ներսից Նիկոլն իր նաիրիհունանյանությունն արել էր։

Նաիրին ու Նիկոլը բովանդակությամբ նույն են, ձևով՝ մի փոքր տարբեր։

Երկուսն էլ հոգեկան հավասարակշռության հետ խնդիրներ ունեն։ Երկուսն էլ աբիժնիկ են, կյանքից դժգոհ, մերժված, հիվանդագին հավակնություններով, սեփական հետագծից չարացած, չկայացած, կիսագրագետ, փառամոլ։

Երկուսի գործողությունների արդյունքում էլ Թուրքիայի շահագրգռվածությունն ակնհայտ էր։ Նաիրիի դեպքում նրան նույնիսկ Թուրքիայում էին «թագադրել», քանզի ահաբեկչությունը կազմակերպելուց առաջ նա Անկարայում հանդիպել էր գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այնտեղից վերադառնալուց հետո նա գլխավորեց ոճրագործների խումբն ու իրականացրեց պատվերը։

Նաիրին իրեն երկրի ղեկավար էր պատկերացնում։ Այդ հիվանդի հակումները գիտեին ու հեշտությամբ հավաքագրեցին՝ մղելով հակահայկական քայլերի։ Նա խորհրդարանում սպանություն իրականացրեց։ Ուղիղ եթերում։

Նիկոլի դեպքում մի քիչ ավելի փափուկ տարբերակ կիրառվեց, ու կրկին ուղիղ եթերում։

Նիկոլն էլ էր իշխանատենչ ու հիվանդ, ինչը նրան հեշտ կառավարելի է դարձնում։

Նիկոլն իշխանության եկավ առանց արյան, որպեսզի հետագայում արյան գետեր բերի Հայաստան։

Նաիրին կոպիտ բառապաշար էր ընտրել, սակայն նույն նպատակն էր հետապնդում, ինչ «թավշյա» բառապաշարով իշխանության եկած Նիկոլը։ Նիկոլը սեր ու հանդուրժողական էր խոստանում, թալանի դեմ պայքար, սակայն իշխանության գալուց հետո ատելություն ու պառակտում մտցրեց։ Ինչ վերաբերում է թալանի դեմ պայքարին, ապա նա դրա դեմ պայքարում է՝ աննախադեպ թալան կազմակերպելով։ Նիկոլն ու իր նեղ շրջապատն այնպես են արագ հարստացել, որ թաքցնել այլևս հնարավոր չէ։

Նաիրին ու Նիկոլը կրակեցին մեր պետության վրա, սակայն կյանքը նրանց դեռևս բաժանում է։ Մեկը բանտում է, մյուսը՝ դեռ ոչ։ Ժանրի կանոնների համաձայն՝ նրանք պետք է միանան։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը