Քաղաքական

27.10.2022 14:02


Գիտական մտավորականության կոչ-դիմումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Գիտական մտավորականության կոչ-դիմումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Հայ ժողովրդի հինգհազարամյա պատմության ընթացքում պատմական Հայաստանի յուրաքանչյուր տարածաշրջան իր ուրույն տեղն ու դերն է ունեցել։ Որոշ պատմական փուլերում, հատկապես համահայկական պետականության բացակայության շրջանում, Հայաստանի աոանձին նահանգներ, անգամ գավառներ ու լեռնային համայնքներ իրենց վրա են վերցրել գոնե երկրի մեկ հատվածում մեր ժողովրդի ինքնիշխան ապրելու այնքան անհրաժեշտ գործառույթը։ Ավելին. երբեմն այդօրինակ պետական կազմավորումներն իբրև ինքնատիպ հենասյուներ, լուրջ նախադրյալներ են ստեղծել համահայկական պետականության վերականգնման ու ամրապնդման համար։

Արևելյան Հայաստանում հայոց պետականությունը շարունակաբար պահպանած երկրամասերի մեջ, անտարակույս, առանձնանում են Արցախն ու Սյունիքր։ Պատահական չէ, որ 428 թ. Արշակունիների թագավորության անկումից և 5-րդ դարի ազատագրական ապստամբություններից անմիջապես հետո 485 թ. Արցախում Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ կազմավորվել է հայկական ինքնուրույն թագավորություն, որի հիմքի վրա հետագայում ձևավորվել են պետական այլ կազմավորումներ Առանշահիկների, Դոփյանների, Հասան-Զալալյանների ջանքերով, ուշ միջնադարում Արցախ-Սյունիքի մելիքությունները դարձել են ազատագրական պայքարի կենտրոններ՝ ապահովելով հայոց պետականության անընդհատականությունը։

1918 թ. հայոց պետականության վերականգնումից հետո Արցախը նորաստեղծ Ադրբեջանի զավթողական նկրտումների դեմ ծավալած հերոսական պայքարի շնորհիվ կարողացել է պահպանել իր անկախությունը, իսկ 1920 թ. ապրիլին՝ դե յուրե միանալ Հայաստանի Հանրապետությանը:

1921 թ. Արցախն արհեստականորեն ստեղծված Ադրբեջանին ապօրինի բռնակցելուց հետո խորհրդային իշխանությունները հարկադրված են եղել վերապահել պետական կազմավորման՝ ինքնավար մարզի կարգավիճակ, ինչի արդյունքում տեղի հայությունը, ի տարբերություն Նախիջևանի Ինքնավար հանրապետության, կարողացել է անասելի դժվարությամբ պահպանել իր հարաբերական ինքնիշխանությունը։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, այդ փուլում իրավական ուժ ունեցող խորհրդային օրենսդրությանը խիստ համապատասխան, համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախությունը, որը պահպանվել է մինչ օրս՝ Հայաստանի և համայն հայության հերոսական ջանքերի շնորհիվ։

2020 թ. Թուրքիայի և մեծաքանակ օտարերկրյա վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ, միջազգային հանրության թողտվությամբ, Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի իշխանությունների առնվազն անհամարժեք գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը բռնազավթված է, իսկ պետականությունը՝ լրջագույնս վտանգված։ Այս իրավիճակում ակնհայտ է, որ ապագայում անհնարին է Հայաստանի Հանրապետության գոյատևումը՝ առանց նրա արևելյան հզոր դարպաս Արցախի, սին հույսեր փայփայելով, որ այդպիսի զիջողական քաղաքականությունը կպայմանավորի Հայաստանի փրկությունը։

Այս բախտորոշ ժամին հայ մտավորականությունն անսասան կանգնած է հայկական երկու պետականությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի կողքին, պատրաստ է իր ողջ ներուժն ի սպաս դնել ազգի միասնականության, հայրենիքի անվտանգության ու անկախության գործին, նպաստել նրա ամրապնդմանն ու հետագա զարգացմանը՝ վասն հայության իրատեսական ապագայի։

Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության ու ագրեսիվ հռետորաբանության պարագայում պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին չտարվել անհեռատես, խիստ վտանգավոր և ոչնչով չերաշխավորված պայմանավորվածություններով, կոչ ենք անում քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, աշխարհասփյուռ հայությանը զորավիգ լինել արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացմանը, գործադրել իրավական, քաղաքական և հասարակական առավելագույն ջանքերը, այդ թվում՝ միջազգային հարթակներում՝ պահպանելու Արցախի Հանրապետության անկախությունը։

  1. Աբրահամյան Վահրամ- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
  2. Աբրահամյան Վիկտոր - անասնաբուժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  3. Աթայան Կամո - մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  4. Ալաhվերդյան Գրիգոր - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
  5. Ալաhվերդյան Ռոման - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  6. Աղալովյան Մհեր - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր
  7. Ասլանյան Գագիկ - տնտեսգիտության թեկնածու, դոցենտ
  8. Ավագյան Արծրուն – բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  9. Ավագյան Ռոլանդ - ԳԱԱ թղթակից անդամ
  10. Ավետիսյան Հայկ - պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  11. Բադալյան Համլետ- ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
  12. Բաղիյան Գրիշա - անասնաբուժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  13. Բառնասյան Ջեմմա - բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ
  14. Բարսեղյան Վանյա - Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  15. Բոստանջյան Վարդան- տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
  16. Գաբրիելյան Բարդուխ - կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  17. Գալստյան Միհրան- պատմական գիտ. դոկտոր
  18. Գևորգյան Արամ - տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ
  19. Գրիգորյան Արայիկ- երկրաբանական գիտ. թեկնածու
  20. Գրիգորյան Արսեն- աշխարական գիտ. թեկնածու, դոցենտ
  21. Գրիգորյան Գևորգ - քիմիական գիտ. թեկնածու, դոցենտ
  22. Գրիգորյան Հովիկ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
  23. Գրիգորյան Մարատ - երկրաբանական գիտ. թեկնածու, դոցենտ
  24. Գրիգորյան Վահագն - մանկավարժական գիտ. թեկնածու, դոցենտ
  25. Դանիելյան Գևորգ - իրավաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  26. Դանիելյան Լեյնադ- ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
  27. Դարբինյան Արտավազդ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
  28. Դիլբարյան Նարինե - բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ
  29. Եպիսկոպոսյան Լևոն – կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  30. Զաքարյան Անուշավան - բանասիրական գիտ. դոկտոր
  31. Զոհրաբյան Էդիկ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
  32. Թավադյան Աշոտ - տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
  33. Թավադյան Լևոն - ԳԱԱ ակադեմիկոս
  34. Թոզալաքյան Պետրոս- կենսաբանական գիտ. թեկնածու
  35. Թոփուզյան Վիգեն - ԳԱԱ թղթակից անդամ
  36. Իսկանդարյան Գոհար - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
  37. Խաչանով Քրիստ- երկրաբանական գիտ. թեկնածու
  38. Խաչատրյան Ալվարդ- բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ
  39. Խաչատրյան Խաչատուր - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  40. Խաչատրյան Համբարձում – քիմիական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  41. Խաչատրյան Ռաֆիկ - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  42. Խաչիյան Էդուարդ - ԳԱԱ ակադեմիկոս
  43. Խառատյան Ալբերտ - ԳԱԱ թղթակից անդամ
  44. Խառատյան Սուրեն - ԳԱԱ թղթակից անդամ
  45. Կատվալյան Վիկտոր – բանասիրական գիտ. դոկտոր
  46. Կարապետյան Ռուբեն - պատմական գիտ. դոկտոր
  47. Կնյազյան Նիկոլայ - տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  48. Կոստանյան Ռադիկ- ԳԱԱ ակադեմիկոս
  49. Հախումյան Արսեն - ԳԱԱ թղթակից անդամ
  50. Հարությունյան Արկադի – քիմ. գիտ. թեկնածու
  51. Հարությունյան Բենիկ - բժշկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  52. Հարությունյան Հայկ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու
  53. Հարությունյան Վաչագան - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  54. Հարությունյան Տիգրան - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  55. Հովհաննիսյան Լավրենտի - ԳԱԱ թղթակից անդամ
  56. Հովհաննիսյան Սևադա - ԳԱԱ թղթակից անդամ
  57. Հովհաննիսյան Վլադիմիր- իրավաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  58. Ղազարյան Էդգար - տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
  59. Ղազարյան Հայկ - տնտեսագիտության թեկնածու
  60. Ղազարյան Ռոբերտ - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
  61. Ղազինյան Գագիկ- ԳԱԱ ակադեմիկոս
  62. Ղարիբջանյան Ստեփան- պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
  63. Ղուլյան Ալբերտ- ԳԱԱ ակադեմիկոս
  64. Մաթևոսյան Արամ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
  65. Մալխասյան Միքայել- պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
  66. Մանասյան Ալեքսանդր - ԳԱԱ թղթակից անդամ
  67. Մարուքյան Արմեն - պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  68. Մարտիրոսյան Ռադիկ - ԳԱԱ ակադեմիկոս
  69. Մելիք-Ադամյան Հայկ- երկրաբանական գիտ. թեկնածու
  70. Մելիքյան Արմեն - ԳԱԱ թղթակից անդամ
  71. Մելիքյան Գուրգեն – պրոֆեսոր
  72. Մելիքյան Ռուբեն- իրավաբանական գիտ. թեկնածու, դոցենտ
  73. Մելիքյան Վահան - պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  74. Մելիքսեթյան Խաչատուր- երկրաբանական գիտ. դոկտոր
  75. Մելքոնյան Աշոտ - ԳԱԱ ակադեմիկոս
  76. Մելքոնյան Ռաֆիկ- ԳԱԱ թղթակից անդամ
  77. Մելքոնյան Ռուբեն - պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  78. Մելքումյան Միքայել - տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
  79. Մինասյան Ալեքսան – քաղաքական գիտ. թեկնածու
  80. Մինասյան Էդիկ – պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  81. Միքայելյան Արեգ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու
  82. Մխիթարյան Ատոմ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
  83. Մկրտչյան Մանուկ- մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  84. Մկրտչյան Սամվել- պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  85. Նարիմանյան Վոլոդյա - տեխ. գիտ. թեկնածու
  86. Շահազիզյան Սարգիս – ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակից
  87. Շահինյան Սմբատ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
  88. Շեկյան Լենարդ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
  89. Շեկյան Համլետ - տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  90. Չիթչյան Ռոբերտ - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
  91. Պապիկյան Սիլվա- բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ
  92. Պետրոսյան Արտակ –տեխ. գիտ. թեկնածու
  93. Պետրոսյան Սլավա - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու
  94. Պետրոսյան Ստեփան - ԳԱԱ թղթակից անդամ
  95. Պողոսյան Գևորգ - ԳԱԱ ակադեմիկոս
  96. Պողոսյան Թևան –Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս
  97. Սահակյան Վարդան - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու
  98. Սահակյան Վլադիմիր - ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ
  99. Սահարյան Արամ - ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  100. Սարգսյան Ալբերտ- ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր
  101. Սարգսյան Հայկ - տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
  102. Սողոմոնյան Մենուա - պատմական գիտ. թեկնածու, դոցենտ
  103. Սուվարյան Արզիկ - տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
  104. Սուվարյան Յուրի - ԳԱԱ ակադեմիկոս
  105. Սուքիասյան Էնրիկա- բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ
  106. Վարդանյան Արտակ - բանասիրական գիտ. թեկնածու
  107. Վարդանյան Վահրամ- տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  108. Փիլիպոսյան Աշոտ- պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  109. Քամալյան Օլեգ – քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  110. Քելյան Սարգիս - տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ
  111. Քոսյան Արամ - պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը