Զենքերը, որոնք այս պահին առաջնահերթ են Հայաստանի համար, կարող ենք գնել ՌԴ-ից. Աբրահամյան (տեսանյութ)
Զինված ուժերում մեր ունեցած կարիքները պահանջում են էական ձեռքբերումներ նաև Ռուսաստանից։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ես գնահատում եմ Հնդկաստանի` ՀՀ–ի նկատմամբ նաև քաղաքական սատարումները, և նրանցից սպառազինության ձեռքբերումը։ Սակայն սա որևէ ձև չպետք է խոչընդոտի կամ ընդհատի Ռուսաստանի հետ մատակարարումները։ Անկախ տարբեր մարդկանց խմբերի ցանկություններից, եթե թեման դիտարկենք ՀՀ անվտանգության տեսանկյունից, ապա մեր ենթակառուցվածքներն ու հնարավորությունները պահանջում են էական ձեռքբերումներ նաև Ռուսաստանից»,–ասաց Աբրահամյանը։
Նա հավելեց` այն համակարգերը, որոնք այս պահին առաջնահերթ են Հայաստանի համար, կարող ենք գնել ՌԴ–ից։
Պատգամավորն ասաց նաև, որ այլ հարց է, որ 2018-ից հետո սկիզբ առած գործընթացները ցույց են տվել, որ ՀՀ իշխանությունները, նույնիսկ գումարի առկայության պայմաններում, բավականին ցածր էֆեկտիվությամբ են գործել այս առումով։ Նրա խոսքով` սահմանված չէ ամենակարևոր խնդիրը` ինչ բանակ ենք ուզում ունենալ, ամեն ինչ ցանկությունների դաշտում է։
Զենքերը, որոնք այս պահին առաջնահերթ են Հայաստանի համար, կարող ենք գնել ՌԴ-ից. Աբրահամյան (տեսանյութ)
Զինված ուժերում մեր ունեցած կարիքները պահանջում են էական ձեռքբերումներ նաև Ռուսաստանից։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա հավելեց` այն համակարգերը, որոնք այս պահին առաջնահերթ են Հայաստանի համար, կարող ենք գնել ՌԴ–ից։
Պատգամավորն ասաց նաև, որ այլ հարց է, որ 2018-ից հետո սկիզբ առած գործընթացները ցույց են տվել, որ ՀՀ իշխանությունները, նույնիսկ գումարի առկայության պայմաններում, բավականին ցածր էֆեկտիվությամբ են գործել այս առումով։ Նրա խոսքով` սահմանված չէ ամենակարևոր խնդիրը` ինչ բանակ ենք ուզում ունենալ, ամեն ինչ ցանկությունների դաշտում է։
Աղբյուրը՝ armeniasputnik.am