Քաղաքական

27.10.2022 13:57


Բաքուն պատասխանել է Փաշինյանի՝ երեք անցակետերի վերբերյալ առաջարկին

Բաքուն պատասխանել է Փաշինյանի՝ երեք անցակետերի վերբերյալ առաջարկին

Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ տեղակայելու մասին ՀՀ կառավարության որոշումը մենք գնահատում ենք որպես 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա։ Այս մասին, Sputnik Азербайджан-ի փոխանցմամբ, հայտարարել է փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւը։

«Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությանը վերաբերող 9-րդ կետի պայմանները չկատարելու գլխավոր պատճառը Հայաստանի կողմից ավտոմոբիլային ճանապարհի օպտիմալ երթուղի տրամադրելու ցանկության բացակայությունն է»,-հայտարարել է Մուսթաֆաևը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը