Քաղաքական

27.10.2022 11:12

ԵՄ դիտորդները պարեկային ծառայություն են սկսել հայ-ադրբեջանական սահմանին (տեսանյութ)

ԵՄ դիտորդները պարեկային ծառայություն են սկսել հայ-ադրբեջանական սահմանին (տեսանյութ)

ԵՄ դիտորդները պարեկային ծառայություն են սկսել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Տեղեկությունը հայտնում է ԵՄ անվտանգության պաշտպանության գերատեսչությունը (EU Security Defence) իր Twitter–յան էջում։

Հաղորդագրությունում ասվում է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ դիտորդները սահմանի հայկական կողմից կհետևեն իրավիճակին, որպեսզի ստեղծվի վստահություն ու նպաստի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։

Հոկտեմբերի 14-ին Երևան է ժամանել Եվրամիության տեխնիկական պատվիրակությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին մոնիթորինգի առաքելության աշխատանքները նախապատրաստելու նպատակով:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։