Լրահոս

26.10.2022 15:01


Ոսկեվազ գյուղում Opel-ը բախվել է խոտանված Volkswagen-ին և գլխիվայր շրջվել․ 32-ամյա ուղևորը, ում ծննդյան օրն էր, տեղում մահացել է․ կա վիրավոր

Ոսկեվազ գյուղում Opel-ը բախվել է խոտանված Volkswagen-ին և գլխիվայր շրջվել․ 32-ամյա ուղևորը, ում ծննդյան օրն էր, տեղում մահացել է․ կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ոսկեվազ-Ոսկեհատ ավտոճանապարհին Ոսկեվազ գյուղի վարչական տարածքում Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Աշոտ Մեժլումյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպաց երթևեկելի գոտի, բախվել ճամփեզրի թույլատրելի հատվածում կայանված, չշահագործվող ու խոտանված Volkswagen մակնիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Մեժլումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Մհեր Գյուլնազարյանը տեղում մահացել է։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Երեկ՝ մահացած Մ․ Գյուլնազարյանի ծննդյան օրն էր։

Այս խորագրի վերջին նյութերը