«Խաղաղության պայմանագրից» հետո Ադրբեջանը ՀՀ-ում վերաբնակեցնելու է թուրքերին և ադրբեջանցիներին
Երբ իշխանություններն ասում են, որ մինչև տարվա վերջ պետք է ստորագրեն փաստաթուղթ՝ հավանաբար դրա նախագիծը արդեն կա, բայց բանակցություններ այստեղ մի քիչ դժվար է ասել, որովհետև տարբերակը թելադրվում է Հայաստանին, և այս իշխանությունները պատրաստ են ուղղակի թելադրված տարբերակը ընդունել։ Նման տեսակետ Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառանալով Արցախի հարցի լուծման ամերիկյան տարբերակին։
Քաղաքագետը նշեց, որ դա պարտադրված է Բաքվի կողմից․
«Ամերիկյան տարբերակը, դա խոշոր հաշվով, նույն բրյուսելյան տարբերակն է, որովհետև Բրյուսելում բանակցությունները այս տարբերակի շուրջ էին։ Կա նաև ռուսական տարբերակը, որը դեռ ամփոփած չէ։ Տարբերությունը հետևյալն է, որ ռուսական տարբերակում Արցախի հետաձգված կարգավիճակ կա, իսկ արևմտյան տարբերակում Արցախի հետաձգված տարբերակ չկա։ Այս տարբերակը ես չեմ տեսել, բայց ինչքան գիտեմ արդեն հայտարարվել է, որ մինչև տարվա վերջ պատրաստ են ստորագրելու, որը չի ենթադրում Արցախի որևէ կարգավիճակ։ Արևմուտքում կարելի է ասել միայն Ֆրանսիան ունի հատուկ դիրքորոշում այս տեսանկյունից, բայց հեղինակությունն ու ուժը բավական չեն , որպեսզի ազդեն ընդհանուր քաղաքական որոշման վրա»,-նշեց Հրանտ Միքայելյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը գնում դեպի Արևմուտք, քաղաքագետն ասաց․ «Այս իշխանությունները դա միշտ ուզեցել են, և իրականում երբեք չեն թաքցրել։ Առաջ Արևմուտքը իր կողմից հետաքրքրություն չէր արտահայտում, իսկ այժմ Արևմուտքը լցրել է տարածաշրջանում ռազմավարական վակուումը, որը ստեղծվել է Ռուսաստանի պասիվացմամբ, թուլացմամբ, լարվածությամբ այլ ճակատներում, մասնավորապես՝ ուկրայինական ճակատում։ Այս իրավիճակից օգտվելով, Արևմուտքը փորձում է դուրս գալ Ռուսաստանի դեմ, որի ներկայությունը այս տարածաշրջանում միայն Հայաստանում է մեծ, դրա համար էլ հենց Հայաստանի նկատմամբ է ակտիվացել»։
Խոսելով դրա հետևանքներից` քաղաքագետը նշում է, որ Արևմուտքը մեզ ոչ մի օգուտներ չի կարող տալ, օգուտ կարող է ստանալ միայն Արևմուտքը․
«Եթե Հայաստանը իսկապես փորձի աշխարհաքաղաքական ճամբար փոխել, ապա Ռուսաստանը կդադարեցնի Հայաստանին արտաքին աջակցություն տրամադրելը, իսկ այս բացը Արևմուտքը չի լրացնելու։ «Խաղաղության պայմանագիր» կոչվածը կարող է ժամանակավորապես պասիվացնել Ադրբեջանի ագրեսիան, բայց ոչ շատ երկար, որովհետև Ադրբեջանը ունի շատ լայն օրակարգ, որը նախատեսում է Հայասանում թուրքերին և ադրբեջանցիներին վերաբնակեցում և այլն։ Այդ օրակարգը շատ ավելի լայն է, և մեծ հաշվով Ադրբեջանը չի ընդունում հայկական պետականությունը։ Եթե Հայաստանը դրան չի ընդդիմանալու, ապա այս բոլոր հետևանքները տեղի են ունենալու. այսօրվա դրությամբ կարող ենք ասել, որ այս իշխանությունները դրան պատրաստ չեն»։
Հարցին՝ Բաքվի պայմաններով փաստաթղթի ստորագրման դեպքում ի՞նչի առաջ կկանգնի Հայաստանը, նա նշեց․
«Հայաստանը կկանգնի Արցախի վերջնական կորստի առջև։ Դա լինելու է առաջին փուլը։ Բայց իհարկե Բաքուն դրանով չի կանգնելու, Հայաստանից տարածքներ են պահանջելու, դրանից հետո փորձելու են ամրագրել Հայաստանում վերաբնակեցումը թուրքերի և ադրբեջանցիների համար։ Փորձելու են ճանապարհային տեսանկյունից ամբողջությամբ վերահսկել Հայաստանը»։
Քաղաքագետը կարծում է, որ Սոչիում նախատեսվող հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի, քանի որ Բաքուն ընդդիմանում է ռուսական կողմից ներկայացված փաստաթղթին, այդտեղ կա Արցախի հետաձգված կարգավիճակ, որը Բաքվին ձեռնտու չէ։