Քաղաքական

26.10.2022 11:47


Էրիկը հզոր է, սա էլ կանցնի, Էրիկը չի կոտրվել

Էրիկը հզոր է, սա էլ կանցնի, Էրիկը չի կոտրվել

Գիշերը ԱԱԾ մեկուսարանում էի՝ Էրիկ Ալեքսանյանի մոտ: Բոլոր բարևները, քաջալերանքի և պատրաստակամութան խոսքերը փոխանցել եմ, ինքն էլ էր բարևում բոլորիդ: Այս արտաիրավական հետապնդումով Էրիկ Ալեքսանյանին թուլացնել ցանկացողները մոռացել էին, որ Էրիկը մինչև փաստաբանլինելը տղամարդ է և կալանքը իր համար ընդամենը առիթ էր մի փոքր հանգստանալու և ընթերցանությամբ զբաղվելու համար (ի դեպ Էրիկը ավարտել է Վարպետը և Մարգարիտայի ընթերցանությունը և սկսել նոր գիրք կարդալ))) ): Ես ուղղակի երջանիկ եմ, որ մասնակցել եմ կալանքի նիստին, որտեղ երկու ժամվա ընթացքում Էրիկը բարձրագույն իրավագիտություն ներկայացրեց և փոշիացրեց մեղադրանքները, մի բանի համար եմ ափսոսում, որ նիստը հրապարակային չէր, որպեսզի հանրությունը ևս լսեր մեղադրանքների առնավազն բամբասանքներ լինելը:

Էրիկը հզոր է, սա էլ կանցնի, Էրիկը չի կոտրվել, միակ բանը, որ այս կալանքը տվել է ընթերցանության ազատ ժամանակն է:

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը