Քաղաքական

16.09.2011 13:33


Գալուստ Սահակյան. «Եթե դրա հետ է կապված ՀԱԿ–ի հետ երկխոսությունը, ապա հենց այսօրվանից էլ կասենք՝ ո՛չ»

Գալուստ Սահակյան. «Եթե դրա հետ է  կապված ՀԱԿ–ի հետ երկխոսությունը, ապա հենց այսօրվանից էլ կասենք՝ ո՛չ»

ԱԺ ճեպազրույցների  ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ՀԱԿ–ը որպես երկխոսության պահանջ  դրել է Տիգրան Առաքելյանին ազատ արձակելը, արդյոք քաղաքական ի՞նչ գործընթացներ կհետևեն սրան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ  Սահակյանն ասել է, թե ժողովրդի ճակատագիրը չի կարող կախված  լինել  այս երկխոսությունից։

–Երկխոսություն կլինի՝ ավելի լավ, չի՞ լինի՝ նորից ժողովուրդը կապրի ու կարարի, կստեղծագործի, ի՞նչ է պատահել,–ընդգծել է նա։

«7օր»–ի այն հարցին, թե ՀԱԿ–ը հայտարարել է, որ իրենք իշխանություններին մինչև սեպտեմբերի 30–ն են ժամանակ տալիս, և չպատասխանելը իրենք կդիտարկեն որպես «ո՛չ», արդյոք իշխանությունը պատրաստվո՞ւմ է ՀԱԿ–ին «այո՛» ասել, թե՞ մերժված զույգի  կարգավիճակը  շարունակվելու է, Գալուստ  Սահակյանը պատասխանել է.

–Դա պրիմիտիվ սցենար է։ Եթե դրա հետ է  կապված, ապա հենց այսօրվանից էլ  կասենք՝ ո՛չ, որովհետև դա լիազոր այլ մարմնի գործ է, և քաղաքական լուծումներ  չեն կարող լինել։

Հարցին՝ այդ «ո՛չ» պատասխանը իշխանությունների՞, թե՞ անձամբ Գալուստ  Սահակյանի խոսքն է, նա պատասխանել է, թե կոալիցիայի աշխատանքային խմբի անդամները այդ հարցի պատասխանը բազմիցս տվել են։

–Ասվել է, որ սա իրավական հարց է, և քաղաքական այս գործընթացների՝ երկխոսության հետ, որևէ կապ  չի կարող ունենալ, և դա մեր  պաշտոնական տեսակետն է,–ասել է Գալուստ  Սահակյան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը