Քաղաքական

25.10.2022 16:53

Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից պատռեց փաստաթուղթը, որի շուրջ բանակցում են Փաշինյանն ու Ալիևը (տեսանյութ)

Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից պատռեց փաստաթուղթը, որի շուրջ բանակցում են Փաշինյանն ու Ալիևը (տեսանյութ)

Սիրելի հայրենակիցներ։

Արդեն երկու շաբաթ մամուլում շրջում է անգլերեն մի փաստաթուղթ, որը մշակվել է Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների հովանավորությամբ, որին Պրահայում հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիեւը։ Մի քանի կետանոց փաստաթուղթ, որի մասին իշխանությունները որեւէ բառ չեն խոսել, չեն հերքել, որտեղ արձանագրվում է՝ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից, ինքնորոշման իրավունքից, մեր երեսունամյա պայքարից։ Մեկ մեջբերում՝ Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցչի, ով կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ: Այսքանը՝ արցախցին էթնիկ փոքրամասնություն է միայն, ըստ արեւմտյան ծրագրի։ Էլ ինչու՞ պետք է Մինսկի խումբ աշխատեցնեն, բանակցություններում միջնորդ լինեն։ Հիմա, երեսուն տարուց հետո առաջին հայկական իշխանությունն է, որ համաձայն է Արցախը տալու, թշնամու բոլոր պահանջները կատարելու։ Սա է մինչեւ տարվա վերջ ստորագրվելիք իբր խաղաղության պայմանագիրը։ Նոյեմբերի 9-ի այդքան քննադատված հայտարարությունից առավել շատ զիջումով փաստաթուղթ. կրկնակի կապիտուլացիա։ Սիրելի հայրենակից։ Չի բերելու այս իշխանությունը քեզ խաղաղություն, ինչպես չբերեց անցնող 2 տարիներին։ Ոչ միայն չի բերելու, այլեւ նոր փորձանք ու փորձություն է բերելու արդեն ի շարունակություն Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի, Սոթքի ողբերգության, հսկայական տարածքների թշնամական օկուպացիայի։ Այսօր արդեն Հայաստանի իշխանությունը չի թաքցնում թշնամու ախորժակը Տավուշի, Արարատի, Մեղրիի տարբեր բնակավայրերի նկատմամբ։ Սա պետք է կասեցնել, որ խաղաղություն ցուցանակի տակ թաքնված պարտությունը, նոր պատերազմները, բռնագրավումը չթակի ամեն մեկիս դուռը՝ իմ բնակած Քանաքեռից մինչեւ հեռավոր բնակավայր։

Ու վերջապես։ Այս իշխանությունը չունի որեւէ լիազորություն, մանդատ, իրավունք իր ձախողումների, ավերի, անկարողության պատճառով զրկել մեր սերունդներին իրենց իրավունքների տերը լինելու հնարավորություններից։ Այս իշխանությունն ու Փաշինյանը չեն կերտել Հայոց պետականությունը, Արցախի Հանրապետությունը, որ վաշինգտոններում, պրահաներում մի ստորագրությամբ որոշեն, որ արցախցին, ազատ Արցախն ընդամենը Ադրբեջանի կազմում էթնիկ փոքրամասնություն է։ Մեր ժողովրդի իրավունքների գողը ի վերջո պատասխան կտա։ Ու սիրելի հայրենակից, կրկնում եմ այս ամբիոնից մի քանի շաբաթ առաջ ասածս խոսքերը։ Հիմա ոչ թե Նիկոլին, այլ Հայրենիքը փրկելու ժամանակն է։ ՈՒ վերջում։ Այս դահլիճում, անվտանգության աշխատակիցներն բռնությամբ ինձ հեռացրին ամբիոնից, քանի որ հայտարարել էի՝ Արցախն ուրացողը դավաճան է։ Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանն էլ կրկնեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Դե եկեք պատռենք Արցախն ուրացող այս ու նմատիպ փաստաթղթերը, մերժենք դրանք, մերժենք ուրացողին ու ուրացողներին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։