Քաղաքական

16.09.2011 12:18


Գարեգին Չուգասզյան. «Վերնախավն օտարվել է ժողովրդից, իսկ ժողովուրդը՝ իշխանությունից»

Գարեգին Չուգասզյան. «Վերնախավն օտարվել է ժողովրդից, իսկ ժողովուրդը՝ իշխանությունից»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի Հանրապետության անկախության 20–ամյակից, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը նշել է, որ ամենամեծ ձեռքբերումներն են Արցախի ազատագրումը, բանակի կազմավորումը և միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալը։

–Սակայն այսօր մենք կանգնած ենք այս ամենը կորցնելու իրական վտանգի առաջ,–նկատել է բանախոսը։

Նրա խոսքերով՝ մենք ունենք մի քանի ընտանիքների պետություն, որոնք արդեն վերածվել են գանգրենայի և վտանգում են ամբողջ բնակչությունն ու պետականությունը։ Ըստ Գ. Չուգասզյանի՝ այս վիճակի համար մեղավոր են բոլոր վարչակազմերը։ «Վերնախավն օտարվել է ժողովրդից, իսկ ժողովուրդը՝ իշխանությունից»,–նշել է նա։

Ելքը նոր ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների միավորումն է, որոնք և դառնալու են քաղաքական նոր դասի հիմքը։

–Մենք հիմա մտել ենք երրորդ հանրապետության ձմեռային շրջանը։ Դա նշանակում է՝ նոր գարուն է գալու՝ չորրորդ հանրապետության գարունը,–ասել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը