ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը չհանգստացավ ու շարունակեց տարածվել դեպի արևելք։ Սկզբում վերացավ Վարշավյան պայմանագիրը․ Արևմուտքը կլանեց արևելաեվրոպական երկրներին։
Ռուսաստանում Ելցինի իշխանության ժամանակ ԱՄՆ–ը ռմբակոծում էր Բելգրադը։ Մոսկվան չնկատելու էր տալիս դա։ Չեչնիայում էր բարդակ տիրում Ելցինի օրոք։ Հետո մի քիչ փոխվեցին ժամանակները։
Պուտինի նախագահության շրջանում Արևմուտքը սկզբում մեղմ, ապա բացահայտ կոշտ քաղաքականություն որդեգրեց Ռուսաստանի հանդեպ։ Ընտրվեց նախկին սովետական երկրներում արևմտամետ խամաճիկների իշխանության բերելու և նրանց Ռուսաստանի դեմ օգտագործելու մոդելը։ Այսինքն՝ Արևմուտքը կոշտ, բայց անուղղակի էր կռիվ տալիս ՌԴ–ի դեմ։ Այսպես կոչված գունավոր հեղափոխություններ տեղի ունեցան Վրաստանում, Ուկրաինայում։ 2018–ի «թավշյան» այդ շարքից էր։ Դրա փորձն արվեց նաև Բելառուսում ու նաև Ռուսաստանում, սակայն Տիխանովսկայան ու Նավալնին չհաջողեցին։
Արևմուտքի հակադրությունը Ռուսաստանի հետ այժմ մտել է արյունոտ փուլ։ Որպես թնդանոթի միս ըտրվել են ուկրաինացիները։ Մինչև այդ Սահակաշվիլու Վրաստանն էր արյան գետի մեջ մտել։ Երկու դեպքում էլ արձանագրվել են տարածքային ու մարդկային կորուստներ։ Ուկրաինայում ինքնիշխանությունն է հարցականի տակ։
Զելենսկին համաձայնել է մսաղացի մեջ ուղարկել ուկրաինացիներին՝ հանուն ամերիկյան շահերի։ Հիմա նույնն անում է Նիկոլ Փաշինյանը։ Նա համաձայնել է 2–րդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ Հայաստանի վերացման ու հայ ժողովրդի կոտորվելու գնով։ Արևմուտքում բառերով կաջակցեն մեզ, կսգան զոհերի համար, նույնիսկ արցունքներ կթափեն, սակայն առարկայական օգնություն չեն տա, քանզի նրանց խնդիրը Ռուսաստանին թուլացնելն է ու եթե դա տեղի ունենա Հայաստանի հաշվին, ապա շատ չեն տխրի։ Ֆեյսբուքյան կամ թվիթերյան գրառմամբ կխմեն Հայաստանի ու հայ ժողովրդի կենդանի կենացը, և վե՛րջ։
Նիկոլ Փաշինյանը 2018–ից մտավ Սահակաշվիլու դերի մեջ՝ փչացնելով հայ–ռուսական հարաբերությունները, վարկաբեկելով ՀԱՊԿ–ը։ Հիմա նա դառնում է հայկական Զելենսկի՝ թշնամի հայտարարելով Ռուսաստանին։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը դառնալու է նոր Ուկրաինա՝ թուրք–ադրբեջանական զույգի բարբարոսությունների ներքո։
Նիկոլն իր անձնական երաշխիքների համար է կռիվ տալիս։ Նրան ակնհայտորեն խոստացվել է ապաստան Արևմուտքում։ Զելենսիկություն անելուց հետո կամ զելենսիկության առաքելությունը կիսատ մնալու դեպքում նա դառնալու է հայկական Տիխանովսկայա, այսինքն՝ փախնելու է այլ երկիր և այնտեղից աշխատի Հայաստանի ու Ռուսաստանի դեմ։
Հայ ժողովրդի խնդիրը պետք է լինի Նիկոլի զելենսկիությունը բնում խեղդելը և թույլ չտալը, որպեսզի նա Տիխանովսկայա աշխատի։
Նիկոլ Փաշինյանը՝ արևմտաթուրքական նախագիծ

Կորյուն Մանուկյան