Լրահոս

17.10.2011 09:26


Հարոլդ Քեմփինգը շարունակում է պնդել՝ աշխարհի վերջը կգա այս տարավա հոկտեմբերի 21–ին

Հարոլդ Քեմփինգը շարունակում է պնդել՝ աշխարհի վերջը կգա այս տարավա հոկտեմբերի 21–ին

Ինչպես տեղեկացնում է «Ytro.ru» կայքը, ամերիկացի հայտնի քարոզիչ Հարոլդ Քեմփինգը շարունակում է հավաստիացնել, որ աշխարհի վերջն անպայման կլինի: Նա իր երկրպագուներին այս անգամ հայտարարել է, որ ապոկալիպսիսը սպասվում է հոկտեմբերի 21–ին: Սակայն Քեմփինգն աշխարհի վերջ է «խոստանում» ոչ առաջին անգամ: Տասնյոթ տարի առաջ հոգևորականը հայտարարել էր, թե աշխարհի վերջը լինելու է 1994 թ. սեպտեմբերի 15–ին, սակայն երբ դա չկատարվեց, նա հայտարարեց, թե պետք է սպասել մայիսի 21-ին: Երբ մայիսի 21-ն էլ առանց ապոկալիպսիսի անցավ–գնաց, Քեմփինգը պարզաբանեց, որ իրականում լինելու է երկու վերջ` «հոգևոր» և «ֆիզիկական»: Նա պնդում է, որ, այնուամենայնիվ, մայիսի 21–ին տեղի է ունեցել «հոգևոր ոչնչացումը», իսկ ահա հոկտեմբերի 21–ին լինելու է աշխարհի «ֆիզիկական» վախճանը: Քարոզիչի խոսքով՝ ինքը երկար մտածել է և եկել այն համոզման, որ աշխարհի վերջը կլինի «շատ հանգիստ ու աննկատ»։

Այս խորագրի վերջին նյութերը