Լրահոս

25.04.2009 10:35


Շիրակի թեմի առաջնորդ Միքայիել եպիսկոպոս Աջապահյանի և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջև վեճը նոր թափ է ստանում

Ապրիլի 23–ին, Գյումրիի տեղական հեռուստաընկերություններից մեկով, քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Գրիգոր Աղանյանը մի շարք մեղադրանքներ է հնչեցրել թեմի առաջնորդի հասցեին, ասելով, որ Միքայել Աջապահյանը անհիմն մեղադրում է Վարդան Ղուկասյանին եկեղեցական հողերի վաճառաքի մեջ, ինչպես նաև, Միքայել սրբազանը 2008թ-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում զբաղվել է քաղաքականությամբ` վարկաբեկելով ներկայիս քաղաքապետին և այլն։

Քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչից հետո, վճարովի ուղիղ եթերով, ելույթ է ունեցել Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ով հերքել է բոլոր մեղադրանքները՝ մասնավորապես նշելով, որ քաղաքապետարանն ակնհայտորեն խեղաթյուրում է իրականությունը։ Թեմի առջնորդը կրկին անդրադարձել է եկեղեցական հողերի վաճառքին, մասնավորապես նշելով, որ Անի թաղամասում գտնվող եկեղեցու հարակից տարածքի մի մասը վաճառվել է ապօրինի' առանց իրենց թույլտվության:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրի էր այցելել Ամենայն Հայոց Կաթղիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն, ով, անդրադառնալով քաղաքապետի և թեմի առաջնորդի միջև եղած խնդիրներին, նշել էր, որ եկեղեցու և քաղաքապետարանի միջև խնդիրը համարում է հարթված, և հույս էր հայտնել, որ այսուհետ հոգևոր և աշխարհիկ իշխանությունները արդյունավետ կհամագործակցեն:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը