«Ասում են՝ Արցախը տանք, լավ ապրենք, լա՞վ եք ապրում, տվեցիք, հետևանքները տեսնում ենք». Բերդաշենի բնակիչ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից թշնամին 100-200 մետր հեռավորության վրա է։ 2020 թվականի պատերազմից հետո գյուղի այգիների մեծ մասը չի մշակվում թշնամու սադրանքների պատճառով։
168.am-ի հետ զրույցում Բերդաշենի բնակիչ Կամո Աղաջանյանը պատմեց, որ այս տարի իր նռան այգիների 80 տոկոսը չի մշակել, նույնիսկ այդպես անմշակ վիճակում այգին բավականին բերք է տվել, սակայն բերքը չի հավաքել, թափվել է ծառերի տակ ու այդպես փտում է։
«Թշնամու պատճառով կարողանո՞ւմ ենք բերքահավաք անել, տրակտորներն այգի չեն մտնում, հենց մտնում են՝ թշնամին կրակում է։ Ամբողջ տարվա ընթացքում չկարողացանք ծառերը սրսկել։ Ռուս խաղաղապահները գալիս-գնում են, կանգնում են, որոշակի աշխատանքներ ենք անում, բայց դե, այգին ամենօրյա մշակման կարիք ունի։ Մեծ կորուստ եմ ունեցել, ներկա պահին 40-50 տոննա նուռ ծառերի տակ փտում է։ Թշնամու զբաղեցրած դիրքերից անմիջապես հետո սկսվում է իմ այգին, ում այգին համեմատաբար մի քիչ հեռվում է, որոշ չափով բերք հավաքել է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ թշնամու դիրքերից նաև ինձ պատկանող հողատարածքի մեջ է»,-նշեց Կամո Աղաջանյանը։
Չնայած Կամո Աղաջանյանը զրկվել է ապրուստի միակ միջոցից՝ այգու բերքից, դարդ չի անում: Երբ այդ կորուստը համեմատում ես հայրենիքի կորստի հետ, մի քանի տոննա նուռն ի՞նչ է որ, ասում է մեր զրուցակիցը։
«Պատերազմից հետո ամեն օր խոսել եմ, ամեն օր ասել եմ, որ եղածն էլ ենք կորցնում, քայլեր ձեռնարկեք։ Սա երկրի ղեկավարո՞ւմ է, որ ղեկավարում են, Արցախը տվեցին թշնամուն, հետո էլ ձեռները լվացին։ Այսպես երկիր չեն պահում, տեսեք Էրդողանին ու Ալիևին, մեծ ու փոքր եղբայր են խաղում, իսկ Հայաստանի իշխանությունն ի՞նչ է անում՝ հրաժարվում է Արցախից։ Ասում են՝ Արցախը տանք, լավ ապրենք, լա՞վ եք ապրում, տվեցիք, հետևանքները տեսնում ենք։ Այդքան ասում էի, այսպես շարունակելու դեպքում Ալիևը հասնելու է Սևան, արդեն հասել է։ Դարերի դասը մեզ համար դաս չեղավ, ոչինչ, մենք դիմացկուն ենք, կդիմանանք, տեսնենք՝ Հայաստանի իշխանությունը կդիմանա՞։ Թուրքերի դարավոր նպատակները, նկրտումներն այս ազգի համար դաս չի լինում»,-շեշտեց Կամո Աղաջանյանը։
Բերդաշենի բնակիչը վստահ է՝ արցախցին գնալու որևէ տեղ չունի, իսկ իր հողում ապրելու համար պետք է հզորանա, զենք վերցնի, որովհետև միայն ուժեղի հետ են հաշվի նստում։
«Նորից ընկել են ամերիկաների ու եվրոպաների հետևից, բա երեք տարի է՝ կոտորում ու կոտորում են, բա ինչպե՞ս եղավ, որ սեպտեմբերի 13-ից հետո հայտնվեցին, մեկը չկա հարցնի՝ ինչպե՞ս եղավ։ Լավ, այս երկրում մի ուղեղ ունեցող մարդ չկա՞։
Թշնամին հիմա որ իրեն համեմատաբար հանգիստ է պահելու, դա զուտ ձևականություն է, մի օր պայթելու է։ Ուզում է ցույց տա, թե խաղաղասեր է, բայց հո երկար չի կարողանալու այդպես ձևացնել՝ կպայթի։ Ես ու իմ նման մարդիկ գերադասում ենք զենքը մեր ձեռքին, մեր հողում մեռնենք, քան ապրենք ու գնանք ուրիշների մոտ հաց մուրանք։ Գոնե զենքով մեռնենք ու ոչ մի բան չտեսնենք, չտեսնենք՝ ինչ են անելու, հիմա, եթե ես իմ տունը չպաշտպանեմ, հարևանը կպաշտպանի՞։
Այդ քաղաքացիական եսիմինչերը, այս ինչ արեցին մեր երկիրը, բա ամոթ չեն անո՞ւմ, վաղը մենք ի՞նչ ենք ասելու սերունդներին, ի՞նչ»,-եզրափակեց Կամո Աղաջանյանը։