Լրահոս

24.10.2022 19:28


Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Աստղաձոր բնակավայրի, Իջևանի մի շարք փողոցների գազամատակարարումը

Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Աստղաձոր բնակավայրի, Իջևանի մի շարք փողոցների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Աստղաձոր բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն` Տավուշի մարզի Իջևան քաղաքի Թավրիզյան, Պռոշյան, Ղարագյոզյան, Նալբանդյան, Թևոսյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը