Քաղաքական

24.10.2022 13:06


Էրիկ Ալեքսանյանի մոտից առգրավվել է էլեկտրոնային կրիչ հեռախոսը, որի վրա գրառված է տեղեկատվություն, այդ թվում` փաստաբանական գաղտնիք պարունակող. փաստաբան

Էրիկ Ալեքսանյանի մոտից առգրավվել է էլեկտրոնային կրիչ հեռախոսը, որի վրա գրառված է տեղեկատվություն, այդ թվում` փաստաբանական գաղտնիք պարունակող. փաստաբան

Էրիկ Ալեքսանյանի անձնական խուզարկությամբ, նրա մոտից առգրավվել է էլեկտրոնային կրիչ հեռախոսը, որի վրա գրառված է տեղեկատվություն, այդ թվում` փաստաբանական գաղտնիք պարունակող: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը։

«Սա նկատի ունենալով, արդեն չորս օր առաջ դիմել եմ նախաքննական մարմնին փաստաբանական գաղտնիք պարունակող կրիչը անհապաղ վերադարձնելու պահանջով:

Նշվածի վերաբերյալ մինչ օրս որևէ արձագանք ԱԱԾ-ից չի ստացվել: Նշվածը հանդիսանում է փաստաբանի անկախության վտանգ, ուղղակի ոտնահարում գործող օրենսդրության:

Փաստաբանությունը պետք է մնա անկախ, իսկ անկախությունը պետք է հարգվի պետական մարմնինների կողմից:

Հուսով եմ շուտով նշված իրավիճակը կշտկվի ու փաստաբանական գաղտնիք պարունակող առարկաները կվերադարձվեն, չնայած նրա, որ դա պետք է կատարվեր միջնորդությունը ստանալուց անմիջապես հետո»:

Այս խորագրի վերջին նյութերը