Քաղաքական

24.10.2022 11:25

Հնարավոր է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում

Հնարավոր է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում

Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է՝ հանդիպեն Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարեն Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման նախապատրաստման մասին հայտնել է «Վեդոմոստի»-ի դիվանագիտական աղբյուրը։

Ըստ աղբյուրի, աշխատանքը սկսել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի ելույթից հետո, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը։

«Վեդոմոստի»-ի մեկ այլ աղբյուր նշում է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին Մոսկվայում կամ Սոչիում։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։