Քաղաքական

23.10.2022 10:01


Հայկական կողմը ԵՄ դիտորդներ տեղակայելու համար պաշտոնական դիմումը Բրյուսել է ուղարկել դեռ մեկ ամիս առաջ․ Տոյվո Կլաար

Հայկական կողմը ԵՄ դիտորդներ տեղակայելու համար պաշտոնական դիմումը Բրյուսել է ուղարկել դեռ մեկ ամիս առաջ․ Տոյվո Կլաար

Հայկական կողմը ԵՄ դիտորդներ տեղակայելու համար պաշտոնական դիմումը Բրյուսել է ուղարկել դեռ մեկ ամիս առաջ: Այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«ԵՄ դիտորդները տեղակայվում են հայկական կողմում՝ Հայաստանի իշխանությունների կողմից Եվրամիության բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելին սեպտեմբերի 22-ին ուղարկված դիմումի համաձայն»,-ասել է Կլաարը՝ հավելելով, որ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարները քննարկել են հնարավոր տեղակայումն ու գործողություններն ադրբեջանական կողմում:

«Ադրբեջանի նախագահ Ալիևը հստակ հասկացրեց, որ Բաքուն համաձայն է այդ առաքելության հետ համագործակցել այնքանով, որքանով, որ կառնչվի: Մենք ակնկալում ենք, որ ադրբջանական կողմը կգնա փոխազդեցության»,-ասել է ԵՄ հատուկ հանձնակատարը՝ հույս հայտնելով, որ այդ առաքելությունը կծառայի կողմերի միջև վստահության ամրապնդմանը:

Նա նշել է, որ առաքելությունը լինելու է երկու ամսով, և ժամկետի երկարաձգման հարց չի քննարկվում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը