Քաղաքական

23.10.2022 09:54


Վերադառնում ենք նորանոր մտահոգություններով. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ

Վերադառնում ենք նորանոր մտահոգություններով. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանյանի, պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, Արգիշտի Գեւորգյանի, Գառնիկ Դանիելյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ընկերների հետ այցելեցինք Բերդ եւ Իջեւան քաղաքներ, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր համայնքներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և լուսանկարներ հրապարակել․

«Վերադառնում ենք Տավուշից: Խիստ հագեցած օր էր: Վաղ առավոտից ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանյանի, պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, Արգիշտի Գեւորգյանի, Գառնիկ Դանիելյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ընկերների հետ այցելեցինք Բերդ եւ Իջեւան քաղաքներ, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր համայնքներ: Զրույցների, մտահոգությունների առանցքը սահմանամերձ բոլոր այդ բնակավարերի բնակիչների համար նույնն էր՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, Բանակ, Արցախ: Թեեւ կային բազում այլ հարցեր, որոնց կանդրադառնանք հետագայում: Ուրախ էինք, որ Բերդում մեզ դիմավորեց օրերս ազատության մեջ հայտնված, ՏԻՄ ընտրություններում, բանտից իշխանություններին հաղթած Հարություն Մանուչարյանը: Նրան պարբերաբար այցելում էինք բանտում: Քաղբանտարկյալ Հարություն Մանուչարյանը մինչեւ վերջ էլ գործարքի չգնաց բռնատիրական իշխանության հետ: Այցը յուրահատուկ էր նաեւ այլ հանգամանքով պայմանավորված: ԱԺ մեր նորընտիր պատգամավորների՝ Արգիշտի Գեւորգյանի ու Իջեւանից Գառնիկ Դանիելյանի համար այդ կարգավիճակում առաջինն էր: Ու չեմ բացի փակագծեր, բայց ասեմ՝ որքաաա՜ն եմ սիրում ու հպարտանում մեր դաշնակցական ընկերներով ու խմբերով՝ չինարցի, այգեձորցի, իջեւանցի, բերդեցի... ու նաեւ Դաշնակցության մեր երիտասարդականի իմ արդեն հարազատ զավակ դարձած անդամներով: Խոնարհ հերոսներ, որոնք անգամ մեկ լուսանկար անելն են արգելում: Վերադառնում ենք նորանոր մտահոգություններով ու նորացված վճռականությամբ ու նպատակով՝ #Դիմադրություն»:

Այս խորագրի վերջին նյութերը