Լրահոս

22.10.2022 16:28


Շիրակի մարզում վթարի է ենթարկվել դատավոր Ռոման Սմբատյանը

Շիրակի մարզում վթարի է ենթարկվել դատավոր Ռոման Սմբատյանը

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 16 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Արման Զարգարյանի վարած Mercedes G մակնիշի AL 999 EN համարանիշի և Երևանի բնակիչ 38-ամյա Ռոման Սմբատյանի վարած Toyota Camry մակնիշի 08 ZZ 808 համարանիշի ավտոմեքենաները։

shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Ռ․ Սմբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ռ. Սմբատյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։

Այս խորագրի վերջին նյութերը