Քաղաքական

22.10.2022 13:28

ՀՀ-ում էմոցիաների վրա հակառուսականություն են տարածում՝ նշելով, որ ցանկալի խոսքերը արևմուտնքն է ասում. Զատուլին (տեսանյութ)

ՀՀ-ում էմոցիաների վրա հակառուսականություն են տարածում՝ նշելով, որ ցանկալի խոսքերը արևմուտնքն է ասում. Զատուլին (տեսանյութ)

Հայաստանն այսօր ապրում է ներքին և արտաքին լրջագույն ճգնաժամ, այսօր նաև դրված է ՌԴ և Հայաստանի միջև հարաբերությունների ճակատագիրը, համենայն դեպս այդպես է դրված հարցը, երբ կարդում ես հայկական լրատվամիջոցները:

Այս մասին ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

«Փորձում են էմոցիաների վրա հայ ժողովրդին՝ ասելով, որ ցանկալի խոսքերը ՀՀ-ին ասում է արևմուտքը: Հին ասացվածք կա՝ ինչպես կնոջը, այնպես էլ ազգերին, չեն ներում թուլության պահը: Հասկանալու համար, թե ով է բարեկամը, ով թշնամին, պետք է հասկանաս քո տեղն ու դերը, և թե ինչ ես ստացել երկկողմ հարաբերություններից»,-ասաց նա:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։