Լրահոս

22.10.2022 11:52


Անասնագոմում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դին

Անասնագոմում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի կախված դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվել, որ Վայոց ձորի մարզի գյուղերից մեկի տան անասնագոմում տղամարդու դի կա կախված։

Ինպչես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տան անասնագոմում խոտի հակի թելով կախված վիճակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 44-ամյա Զորայր Դ․-ի դին։

Ըստ հարազատների հայտարարության՝ վերջինս ինքնասպան է եղել։

Զորայր Դ-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։

Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը