Կարծիք

21.10.2022 18:13


Էրդողանը բացահայտեց Փաշինյանի արտաքին քաղաքական ուղու ողջ սնանկությունն ու խաբեությունը

Էրդողանը բացահայտեց Փաշինյանի արտաքին քաղաքական ուղու ողջ սնանկությունն ու խաբեությունը

Եթե հիշում եք, 2020 թվականի պարտությունից հետո, Նիկլ Փաշինյանն իր հերթական խաբեությունն էր առաջ քաշել, թե իբր Արցախի «բեռից» ազատվելուց հետո, Հայաստանը վերջապես «ազատ շունչ է քաշելու» և կարողանալու է խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Պարտությունից վախեցած ժողովրդին հեշտ էր խաբել այն ժամանակ, մանավանդ որ ընդդիմություն կոչվածը չկարողացավ հոդաբաշխ ձևակերպումներով այլընտրանք առաջարկել հանրությանը: Այն, որ դեռ 2020-ին և 2021-ին Նիկոլ Փաշինյանը խաբում էր մարդկանց, այսօր արդեն տեսանելի է նույնիսկ ամենապարզունակ պատկերացումներն ունեցող մարդկանց համար: Փաշինյանի թիմակիցները նշում էին, թե իբր հայ-թուրքական երկխոսությունն անհրաժեշտ էր, որպեսզի Անկարան ճնշում գործադրեր Ադրբեջանի վրա Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման համար: Փաշինյանի թիմակիցների տրամաբանությունը հետևյալն էր՝ Հայաստանը արդեն հրաժարվել է Արցախից, բայց Ադրբեջանի ախորժակը դրանով չի սահմանափակվում: Եվ, ահա, որպես «մեծ եղբայր», Թուրքիան պետք է սանձի Բաքվի աճող ախորժակները:

Այն, որ Փաշինյանն ու իր թիմակիցները քաղաքականապես տգետ են, հայտնի է բոլորին: Բայց ոչ ոք չէր պատկերացնում այս փողոցային գավառականների անգրագիտության չափն ու աստիճանը:

Ինչքան Փաշինյանը ձգտում էր հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այնքան մեծանում էր հայերի նկատմամբ ծաղրանքը դրսից: Միջազգային դիտորդները ապշել էին հայ ժողովրդի զգալի մասի այսչափ թերզարգացած լինելու փաստից, որոնք հույս ունեին Էրդողանի միջոցով սանձել Ադրբեջանի ախորժակը:

Իսկ թուրք փորձագետները հաճելիորեն զարմացել էին Փաշինյանի թիմակիցների սպասումներից: Այն դեպքում, երբ դրսում, բացի հայերից, բոլորը գիտեին, որ ներկայիս Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղին հիմնականում որոշվում և հաստատվում է Անկարայում:

Հասկանալի է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ունի նաև իր մանևրի լյուֆտը, մանավանդ, որ Էրդողանը հայտարարում է, որ վստահում է Ալիևի այս կան այն որոշման կայացման տրամաբանությանը: Մարդկային լեզվով ասած, Ալիևը չի կարող վարել ամբողջովին թուրքամետ քաղաքականություն, քանզի ունի պայմանավորվածություններ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ, պետք է հաշվի առնի նաև Իրանի գործոնը: Բայց ակնհայտ է, որ Թուրքիայից ակնկալել աջակցում Ադրբեջանի հարցում՝ իսկական քաղաքական անմեղսունակություն է: Բայց արի ու տես, որ Փաշինյանն ու իր թիմակիցներն երկու տարի ապրում էին այդ հույսով:

Փաշինյանը վերջերս է հասկացել, որ ծիծաղի առարկա է դարձել միջազգային ասպարեզում, երբ հույսը դրել էր Էրդողանի «խոհեմության» վրա:

Բայց արդեն ուշ է, բոլորի համար արդեն պարզ է, թե ովքեր են Փաշինյանն ու իր շրջապատը: Այդ իսկ պատճառով էլ Էրդողանին անհրաժեշտ չէ թաքցնել այն, ինչ հայտնի է դարձել Հայաստանի ողջ հանրությանը: Այդ իսկ պատճառով էլ նա բացեիբաց կոչ է անում Ադրբեջանին դատի տալ Հայաստանին՝ փորձելով ստանալ փոխհատուցում Երևանից:

Էրդողանի այս բաց խաղը մահացու է դարձրել Փաշինյանի գործունեության ողջ տրամաբանությունը, քանզի նույնիսկ հայաստանաբնակ փոքրաթիվ դարձած մարդանման հոմո-սապիենսի ներկայացուցիչներն էլ են հասկացել, թե ինչը ինչոց է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը