Կարծիք

21.10.2022 13:51


Էրդողանը կոչ արեց Ալիևին՝ պատին դեմ տալ Հայաստանին

Էրդողանը կոչ արեց Ալիևին՝ պատին դեմ տալ Հայաստանին

Այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանն Ալիևի հետ Կովսական քաղաքում բացեց Արցախի օկուպացված տարածքներում կառուցված արդեն երկրորդ օդանավակայանը (առաջինը բացվել էր Վարանդայում անցյալ տարի ճիշտ այս օրերին) և կոչ արեց Ալիևին "պատին դեմ տալ Հայաստանին և Հաագայի դատարանում փոխհատուցում պահանջել Ղարաբաղի համար"։

Ի դեպ, փոխհատուցման թեման Ալիևը մեկ անգամ չէ, որ բարձրացրել է պատերազմից հետո՝ բաց ակնարկելով, որ եթե փոխ չունեք, որպես փոխհատուցում տվեք Սյունիքը։

Ե՞վ, ի՞նչ եք կարծում, դուք երբևէ խաղաղ ապրելու՞ եք ձեզ ոչնչացնել երազող, ձեզ "պատին դեմ տալ" ցանկացող Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Իհարկե՝ Ո՛Չ։

Ո՛Չ։

ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ՝ Ո՛Չ։

Ստախոս ու թուրքից է նա, ով ձեզ կասի հակառակը։

Իսկ խաղաղ մենք կարող ենք ապրել մի դեպքում, երբ վերաազատագրենք Արցախը, Նախիջևանն էլ վերամիավորենք Հայաստանին։

Հնարավո՞ր է դա։

Այո՛։

Իսկ հենց այդքանն իրականություն դարձավ, կնշանակի՝ ամրացած ազգային պետություն ունենք, հզոր բանակ, և առնվազն մեր ներկայիս իրավիճակում հայտնված Ադրբեջան։

Նկարում Կովսականի՝ 2014-ին բացված մանկապարտեզն է։ Այն դեռ դիմավորելու է մեր պստոներին․․․

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը