Սպասվելիք պատմական աղետը շատ մանրակրկիտ կերպով նախապատրաստվել է
Հիմա, երբ թշնամին կանգնած է Ջերմուկից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, երբ սկզբից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ապա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսում են նրա մասին, որ Հայաստանից պետք է փոխհատուցում ստանալ «Ղարաբաղի օկուպացիայի համար», կարծես թե շատ շատերի համար հասկանալի է դառնում, թե ինչու, ի թիվս այլ հարցերի, օրինակ, Ամուլսարի հանքի շահագործման հարցը Փաշինյանի կառավարությունն այսքան տարի չլուծեց։
Դե իսկ «Ամուլսարի պահապանները», որոնք «դիրքավորվել էին» սարի մատույցներում ու թույլ չէին տալիս մոտենալ հանքավայրին, հիմա մեծամասամբ ամեն ինչով զբաղված են (Հատիս լեռան վրայի արձանից, մինչև ՀԱՊԿ-ի դեմ քարոզ), բացի Ջերմուկի մոտ իրական դիրքեր պահելուց։
Ֆիքսենք նաև, որ հանքը չշահագործվեց, ոսկու համաշխարհային բարձր գների ֆոնին Հայաստանի բյուջե միլիոնավոր դոլլարներ չեկան հարկերի տեսքով, այդ հարկերը չդարձան զենք ու զինամթերք, իսկ թե ո՞ւմ է սա ձեռնտու, դժվար չէ հասկանալ...
Սպասվելիք պատմական աղետը շատ մանրակրկիտ կերպով նախապատրաստվել է բոլոր առումներով...

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից