Ալիևը վստահեցրել է, որ չի ուզում սահմանների փոփոխություն, Իրանը կխոչընդոտի նման գաղափարի իրականացմանը
Իրանի ղեկավարության հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը հստակ նշել է, որ տարածաշրջանում աշխարհագրական ու սահմանային փոփոխությունների նպատակներ չի հետապնդում։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացած ճեպազրույցում կրկնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Մենք ամենաբարձր մակարդակով համապատասխան զգուշացում ենք ուղարկել տարածաշրջանային, աշխարհաքաղաքական խնդիրների, ինչպես նաեւ սահմանների փոփոխության հետ կապված։ Իրանն ունի նրանց խոչընդոտելու եւ նման ցանկացած գաղափարի իրականացմանը դեմ կանգնելու հնարավորություն»,-հավելել է նա։

Աղբյուրը՝ news.am