Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում․ Իրանի ԱԳ նախարար (տեսանյութ)
Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում։ Այս մասին Երեւան ժամանելուց հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, գրում է Mehr-ը։
Վերջինս քաղաքական եւ խորհրդարանական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Երեւան։
«Մենք ակնկալում ենք երկարաժամկետ համագործակցություն երկու երկրների միջեւ, եւ այս այցի ընթացքում փաստաթուղթ կկազմվի։ Մենք դեմ ենք այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում»,-հավելել է նա։
Նա գոհունակություն է հայտնել Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների առնչությամբ, որն անցյալ տարվա համեմատ աճել է ավելի քան 43 տոկոսով։
Ամիր Աբդոլլահիանը Երեւանում է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հրավերով։ Նա հանդիպումներ կունենա Հայաստանի մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վաղը Իրանի եւ Հայաստանի արտգործնախարարները կմասնակցեն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը։

Աղբյուրը՝ news.am