Նիկոլ Փաշինյանըորոշել է Հայաստանը դնել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին։ Մեր երկրում պաշտոնապես իրականացվում է հակառուսական քաղաքականություն։ Նիկոլի կողմից կազմակերպվում և ուղղորդվում է հակառուսական քարոզը․ Ռուսաստանին նիկոլենք թշնամի են հռչակել (սրանք քարոզում են, թե բա՝ Թուրքիան թշնամի չէ, այլ հակառակորդ, որի հետ կարելի է լեզու գտնել, իսկ ահա Ռուսաստանը թշնամի է)։
Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ռուսական զորքը ապահովում է արցախահայության անվտանգությունը և պաշտպանում է հայ–թուրքական սահմանը։
Նիկոլը որոշել է հանուն սեփական կաշվի փրկության «արևմտյան» խաղեր տալ՝ նպատակ ունենալով Հայաստանի գնով Արևմուտքում ապաստան ստանալ։
Մենք հիմա մտել ենք շատ վտանգավոր փուլ։ Հայաստանի գոյությունն ապահովում են Ռուսաստանն ու Իրանը։ Վերջինս դիրքորոշումը չափազանց կարևոր է Սյունիքի հարցում։ Ու չնայած այս ամենին, Նիկոլ Փաշինյանն արևմտյան դիտորդներ է տեղակայում մեր սահմաններում, որոնք անվտանգություն չեն ապահովելու, բայց նյարդայնացնելու են Իրանին ու Ռուսաստանին։ Իսկ դա չի կարող հետևանքներ չունենալ։
Նիկոլը շատ լավ գիտի, որ Արևմուտքը մեզ համար անվտանգություն չի ապահովելու, բայց համաձայնել է դառնալ հայկական Զելենսկի։
ԱՄՆ–ը խնդիր է դրել մեր տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, ինչն ավտոմատ բերելու է ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի դերի կտրուկ մեծացմանը։ Ռուսաստանին դուրս մղումից հետո Հայաստանի գոյությունը հարցականի տակ կհայտնվի։ ԱՄՆ–ը Հայաստանի դեմ բան չունի, բայց շատ ծանր չի տանի մեր պետության վերացումը, եթե դրա արդյունքում Ռուսաստանը թուլանա։
Նիկոլը համաձայնել է հակառուսական խաղին ու իր անունից է դա իրականացնում։ Բայց սա կես դժբախտությունն է։ Խնդիրն այն է, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ խնդիր ունի նաև Իրանի հետ ու նպատակ է դրել նաև թուլացնել իրանական գործոնը։ Նիկոլը նաև սրան է համաձայնել։ Ճիշտ է, հակաիրանական քարոզը նա առայժմ իր անունից չի տանում, բայց Նիկոլի մանկլավիկները, թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները սկսել են Իրանի դեմ խոսել, թե բա՝ ինչո՞ւ Իրանը Վարդենիսի ու մեր մյուս բնակավայրերի դեմ ադրբեջանական ոտնձգությունները չի դատապարտում, այլ միայն Սյունիքով է մտահոգված։ Կարծես՝ Իրանը պարտք էր Հայաստանին ու մեր սահմանների պաշտպանությունը նախևառաջ ՀՀ իշխանությունների պարտականությունը չէ։
Եվ այսպես, Նիկոլը համաձայնել է Հայաստանում հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն վարել՝ դիմացն ակնկալելով Հայաստանի կործանման դեպքում ապաստան ստանալ արևմտյան որևէ երկրում և պարտավորվելով նաև հետագայում «ա լյա Սահակաշվիլի» աշխատել Ռուսաստանի դեմ։ Նիկոլն այս ամենին «այո» է ասել։ Դրա համար Թուրքիան հաճելիորեն զարմացած է ու գովում է նրան, Մակրոնը Նիկոլին համարում է խիզախ գործիչ, իսկ ամերիկացիները Հայաստանը դարձրել են ջրի ճամփա։
Ի դեպ, Նիկոլն իր այս քայլերով, ի վերջո, մեզ թշնամացնելու է նաև Արևմուտքի հետ, ինչը նույնքան անընդունելի է, որքան նրա հակառուսական ու հակաիրանական քաղաքականությունը։
Նիկոլի քաղաքականությունը հանցավոր է ու դավաճանական։ Նրան հեռացնելն ազգային անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։
Նիկոլ Փաշինյանի հերթական հակապետական որոշումը
Նիկոլ Փաշինյանը որոշել է Հայաստանը դնել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին։ Մեր երկրում պաշտոնապես իրականացվում է հակառուսական քաղաքականություն։ Նիկոլի կողմից կազմակերպվում և ուղղորդվում է հակառուսական քարոզը․ Ռուսաստանին նիկոլենք թշնամի են հռչակել (սրանք քարոզում են, թե բա՝ Թուրքիան թշնամի չէ, այլ հակառակորդ, որի հետ կարելի է լեզու գտնել, իսկ ահա Ռուսաստանը թշնամի է)։
Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ռուսական զորքը ապահովում է արցախահայության անվտանգությունը և պաշտպանում է հայ–թուրքական սահմանը։
Նիկոլը որոշել է հանուն սեփական կաշվի փրկության «արևմտյան» խաղեր տալ՝ նպատակ ունենալով Հայաստանի գնով Արևմուտքում ապաստան ստանալ։
Մենք հիմա մտել ենք շատ վտանգավոր փուլ։ Հայաստանի գոյությունն ապահովում են Ռուսաստանն ու Իրանը։ Վերջինս դիրքորոշումը չափազանց կարևոր է Սյունիքի հարցում։ Ու չնայած այս ամենին, Նիկոլ Փաշինյանն արևմտյան դիտորդներ է տեղակայում մեր սահմաններում, որոնք անվտանգություն չեն ապահովելու, բայց նյարդայնացնելու են Իրանին ու Ռուսաստանին։ Իսկ դա չի կարող հետևանքներ չունենալ։
Նիկոլը շատ լավ գիտի, որ Արևմուտքը մեզ համար անվտանգություն չի ապահովելու, բայց համաձայնել է դառնալ հայկական Զելենսկի։
ԱՄՆ–ը խնդիր է դրել մեր տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, ինչն ավտոմատ բերելու է ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի դերի կտրուկ մեծացմանը։ Ռուսաստանին դուրս մղումից հետո Հայաստանի գոյությունը հարցականի տակ կհայտնվի։ ԱՄՆ–ը Հայաստանի դեմ բան չունի, բայց շատ ծանր չի տանի մեր պետության վերացումը, եթե դրա արդյունքում Ռուսաստանը թուլանա։
Նիկոլը համաձայնել է հակառուսական խաղին ու իր անունից է դա իրականացնում։ Բայց սա կես դժբախտությունն է։ Խնդիրն այն է, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ խնդիր ունի նաև Իրանի հետ ու նպատակ է դրել նաև թուլացնել իրանական գործոնը։ Նիկոլը նաև սրան է համաձայնել։ Ճիշտ է, հակաիրանական քարոզը նա առայժմ իր անունից չի տանում, բայց Նիկոլի մանկլավիկները, թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները սկսել են Իրանի դեմ խոսել, թե բա՝ ինչո՞ւ Իրանը Վարդենիսի ու մեր մյուս բնակավայրերի դեմ ադրբեջանական ոտնձգությունները չի դատապարտում, այլ միայն Սյունիքով է մտահոգված։ Կարծես՝ Իրանը պարտք էր Հայաստանին ու մեր սահմանների պաշտպանությունը նախևառաջ ՀՀ իշխանությունների պարտականությունը չէ։
Եվ այսպես, Նիկոլը համաձայնել է Հայաստանում հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն վարել՝ դիմացն ակնկալելով Հայաստանի կործանման դեպքում ապաստան ստանալ արևմտյան որևէ երկրում և պարտավորվելով նաև հետագայում «ա լյա Սահակաշվիլի» աշխատել Ռուսաստանի դեմ։ Նիկոլն այս ամենին «այո» է ասել։ Դրա համար Թուրքիան հաճելիորեն զարմացած է ու գովում է նրան, Մակրոնը Նիկոլին համարում է խիզախ գործիչ, իսկ ամերիկացիները Հայաստանը դարձրել են ջրի ճամփա։
Ի դեպ, Նիկոլն իր այս քայլերով, ի վերջո, մեզ թշնամացնելու է նաև Արևմուտքի հետ, ինչը նույնքան անընդունելի է, որքան նրա հակառուսական ու հակաիրանական քաղաքականությունը։
Նիկոլի քաղաքականությունը հանցավոր է ու դավաճանական։ Նրան հեռացնելն ազգային անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։
Կորյուն Մանուկյան